Քրեակատարողական հիմնարկներում ընտրությանը մասնակցել է 978 կալանավոր Փետ 18,2013 20:58 ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրելու իրավունք ունեցող 1028 կալանավորված անձանցից ընտրությանը մասնակցել է 978-ը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: ՀՀ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 4742 անձ:
Քրեական գործ՝ կրկնակի քվեարկության համար Փետ 18,2013 20:46 ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի …
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի արձանագրած խախտումները 08:00-18:00 միջակայքում Փետ 18,2013 20:34 1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջև երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվելև Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված՝ Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը: …
Սերժ Սարգսյան՝ 58 %, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 32 %. Exit Poll Փետ 18,2013 20:14 Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013-ի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը: Ըստ “Արմնյուզի” …
Ընտրությունն ավարտված է, ընտրական տեղամասերը փակվեցին Փետ 18,2013 20:12 Հայաստանում ժամը 20:00-ին ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Հանրապետության ամբողջ տարածքում փակվել են 1988 ընտրատեղամասերը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 էր: Ընտրությունների քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է ՀՀ քաղաքացիներից 1.259.374-ը կամ ընտրողների ընդհանուր թվի …
Մի խուրձ չկնքված քվեաթերթիկներ են հայտնվել Փետ 18,2013 20:08 6/36 տեղամասում ԵԱՀԿ-ի դիտորդը նկատել է, որ քվեաթերթիկների մի խուրձը կնքված չէ: Հայաստանում Հելսինկյան կոմիտեն տեղեկացնում է, որ հանձնաժողովի անդամներին և նախագահին տեղեկացվել է այս մասին: Չկնքված քվեաթերթիկները եղել են 38-ը, նշանակում է այդ տրցակից արդեն 62-ը օգտագործվել են ընտրողների կողմից: Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվել է քվեատուփի չկնքված քվեաթերթիկները կնքել և ճանաչել սահմանված նմուշի: Առաջարկը …
Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը Փետ 18,2013 20:06 Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ժամը 18.00 դրությամբ ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցել է ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100 տոկոսը: Հայտարարությունում նշվում է. “Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ …
ՄԻՊ գրասենյակը թեժ գծով 129 ահազանգ է ստացել Փետ 18,2013 20:04 Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչև փետրվարի 18-ը ՄԻՊ 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ: Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 8.00-ից մինչև 19.00-ն 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ: Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի …
Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիսանալ Փետ 18,2013 20:02 ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. “3/30 ընտրատեղամասից՝ www.tert .am կայքի հրապարակման մասին. Հրապարակման մեջ նշվում է ,կես կատակ, կես լուրջե արտահայտությունը, ինչը արդեն իսկ հավաստում է տեղեկատվության ոչ օրինաչափ լինելը: Զինծառայողները պարզապես ունեցել են բարձր տրամադրություն (ինչը արձանագրել է լրագրողի տեսախցիկը), որևիցե հանգամանքով կամ անձով կաշկանդված չեն եղել, կարողացել են …
Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք 8/27-ում Փետ 18,2013 19:48 8/27 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, ընտրողը գնացել է ըննտրատեղամաս ու հայտնաբերել, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի անդամներն ասել են, որ պետք է բողոքարկի: Ընտրողը iLur .am-ին ասել է, որ չի բողոքարկել, քանի որ իր երեխան մանկապարտեզ է հաճախում, որտեղ բոլորին գումար են բաժանել: iLur …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին