Ընտրությունն ավարտված է, ընտրական տեղամասերը փակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ժամը 20:00-ին ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Հանրապետության ամբողջ տարածքում փակվել են 1988 ընտրատեղամասերը:
ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 էր: 
Ընտրությունների քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է ՀՀ քաղաքացիներից 1.259.374-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 49.81%-ը:
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին՝ ժամը 00:00-ին: 
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգայի ինքնորոշում” միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը “Ռադիո հայի” խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ  էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
armlur .am-ը պարբերաբատ տեղեկություն կտրամադրի ընտրությունների արդյունքների մասին:




Լրահոս