Ընտրություններին կհետեվեն 7000-ից ավելի տեղական եվ միջազգային դիտորդներ Փետ 18,2013 10:19 Այսօր Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին կհետևեն 7.000-ից ավելի տեղական ու միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 12-ն են՝ 632 դիտորդներով, իսկ տեղական դիտորդական կազմակերպությունները 26-ն են՝ 6251 դիտորդով:
Վլադիմիր Գասպարյանը միշտ առաջինն է քվեարկում (տեսանյութ) Փետ 18,2013 10:18 Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի: Henaran .am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ՝ ասաց. “Արդեն մի քանի ամիս …
Այրվել է ավտոմեքենա Փետ 18,2013 10:12 Փետրվարի 18-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և ՎԱԶ 21014 մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով …
Առաջին տվյալները ընտրությունների ընթացքի վերաբերյալ Փետ 18,2013 09:32 ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում քիչ առաջ ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալերը: ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ձևավորվել է 41 ԸԸՀ և գործում են ձևավորված 1988 տեղամասային կենտրոններ: “1988 տեղամասերից 7 տեղամասեր ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցում քվեարկությունը սկսվելու է ավելի ուշ: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում քվերակությունը կմեկնարկի …
Ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների համար կգործի Թեժ գիծ Փետ 18,2013 09:25 Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների օրը, լրագրողների համար կգործի “Թեժ գիծ”: Այս մասին հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: “Հարգելի գործընկերներ, 2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ “Թեժ գծի” հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը …
Ահազանգ. քվեատուփի տակ անցք կա Փետ 18,2013 09:19 08։45 Երևան, Ավան, 1/6 ԸՏ–Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեատուփ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։ Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, …
Սելիմի լեռնանցքը փակ է Փետ 18,2013 09:17 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ԳԱԼԱ-ի լրագրողի հեռախոսազրույցը` գումար բաժանողի հետ. Ձայնագրություն Փետ 18,2013 09:15 ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, մեզ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաեւ մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են “հրահանգիչ” եւ հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով: Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների …
Ոստիկանության պարզաբանումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգի մասին Փետ 18,2013 09:08 Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում՝ չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից: ՀՀ Ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, …
Հայաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները Փետ 18,2013 09:05 Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են ՀՀ նախագահի ընտրությունները։ Ժամը 08.00-ին բացվել են 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կտևի 12 ժամ և կավարտվի ժամը 20.00-ին: Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է: Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին ժամը 00:00-ին: Նույն …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը