Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և ՎԱԶ 21014 մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ Նարեկ Ավետիսյան ծնվ.1988թ.): Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Ն.Ավետիսյանը և ՎԱԶ 21014 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հռիփսիմե Բալեյանը (ծնվ.1991թ.), Կարինե և Գրիշա Ավետիսյանները (ծնվ.1959թ. և ծնվ.2011թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար: 
ԱԻՆ 




Լրահոս