Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ օր ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` պահանջելով մինչեւ այսօր` ժամը 17-ը, ժողովրդին հանձնել իշխանությունը: «Սերժ Սարգսյանին հնարավորություն ենք տալիս անցնցում իշխանությունը հանձնել ժողովրդին: Ժողովուրդն է հաղթել, եւ դա իրենք գիտեն: Վաղը` մինչեւ ժամը 17:00-ն, ով ունի խոստովանանք, թող խոստովանի. նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, հրամանատար: Ով մինչեւ …