Վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայի Փետ 20,2013 11:32 “ՎԱԶ-21214” մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 14-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը տղային իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ինքնասպանություն Կիեվյան կամրջից Փետ 20,2013 11:29 Փետրվարի 20-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել “1-02” և “1-03” ծառայության աշխատակիցները: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամլո ծառայությունից։ Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի …
ՊՆ-ն պատասխանատվության կենթարկի հնարավոր մեղավորներին Փետ 20,2013 11:26 ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president .am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը. 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների …
Գայի պողոտայում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի Փետ 20,2013 10:35 “ՎԱԶ- 21110” մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին՝ ժամը 23.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եվ Սելիմի լեռնանցքը Փետ 20,2013 10:31 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Նախախորհրդարանը համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը Փետ 20,2013 10:28 Նախախորհրդարանի հայտարարությունը՝ 2013թ. նախագահական “ընտրություններին” հաջորդած գործընթացի վերաբերյալ. “2013 թ. փետրվարի 18-ին արձանագրվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ու կատարելության աստիճանի հասցված ընտրակեղծիքի մեխանիզմի հերթական հաղթանակը մեր ժողովրդի, նրա հույսերի ու սպասումների նկատմամբ: Նախախորհրդարանը, գնահատելով Նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայներ տալու միջոցով գործող կառավարման համակարգի մերժման ծավալուն դրսևորումը, համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը …
ՀԺ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը Երեվանում փողոցը հատում է հայավարի Փետ 20,2013 10:23 Հայկական ժամանակե-ն իր առաջնորդողում այսօր մի լուսանկար է հրապարակել, որում Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքը դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինին է: Տիկին Թալիավինին, ինչպես երևում է, Երևանի փողոցներից մեկը հատում է միանգամայն ոչ օրինական ճանապարհով. անցնում է հետիոտնի համար չնախատեսված մասով խախտելով երթևեկության կանոնները, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով երթևեկությունը…: Մի խոսքով, փողոցն անցնում …
Ժողովուրդ. ՀՌԱՀ խորհրդի նախագահ է դառնալու Ռուբեն Ջաղինյանը Փետ 20,2013 10:20 “Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու “Շարմ հոլդինգ” ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբիկ Ջաղինյանը: Թերթը նշում է, որ արդեն մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, և այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի …
Հայկական ժամանակ. Կշնորհավորի՞ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին Փետ 20,2013 10:16 Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես են եկել տարբեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը ,ջախջախիչե հաղթանակ է տարել: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը 864, 28/27-ում Ր. Հովհաննիսյանը 149, …
Այսօր Արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է Փետ 20,2013 10:14 Այսօր Արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է: 1988թ. փետրվարի 20-ին Երևանի Թատերական (ներկայիս Ազատության) հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ օրը հրապարակում էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թիվն օր օրի գնալով կրկնապատկվեց` հասնելով անգամ 1 մլն-ի: Իսկ հանրահավաքի մասնակիցների պահանջն էր Արցախը միացնել Հայաստանին, մանավանդ որ Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում 1988թ. փետրվարի 20-ին …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին