ՀԺ. ԵԱՀԿ դիտորդը՝ ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին Փետ 21,2013 10:39 Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը լսել է, թե ինչպես է ԵԱՀԿ դիտորդը իր ընկերոջը պատմում Նոր Նորքի ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին: Դա տեղի է ունեցել սրճարանում, երբ դիտորդը դիտավորյալ կամ ակամա ահագին բարձր է խոսել: Նա պատմել է, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Ցցցքվեաթերթիկները դնում էր Սերժ Սարգսյանի թերթիկների վրա, հաշվարկը ընդհատում էր, նյարդայնացած …
Ժողովուրդ.Մարզպետերին հերթով կանչում են ՀՀԿ շտաբ ու նախատում Փետ 21,2013 09:32 Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում: Բնականաբար, “թիրախում” առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն …
Հրապարակ. Գյումրիում իշխանության թեկնածուն հաղթել է միայն Վարդան Ղուկասյանի տեղամասերում Փետ 21,2013 09:27 “Հրապարակը” գրում է, որ փետրվարի 18-ը հանրապետականների ,ստուգայցիե օրն էր: Նրանց խոստացած եւ փաստացի բերած թվերը համեմատելով, երեկ որոշվում էր, թե ովքեր են եղել նախագահին ,քաշողներըե, ովքեր կարող են նրա բարյացակամությանը հավակնել, իսկ ովքեր կպատժվեն վատ աշխատանքի համար: Մեր ձեռքի տակ Գյումրիի թվերն են, որտեղ Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել: Գյումրիի 81 ընտրական տեղամասերում Սերժ …
168 ժամ.Իսկ ի՞նչ է անելու Հովհաննիսյանը, եթե Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ Փետ 21,2013 09:25 Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նախագահի թեկնածու, “Ժառանգության”” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի բազմամարդությունն այնքան անսպասելի էր, որքան փետրվարի 18-ին նրա ստացած ձայների քանակը: Ազատության հրապարակում էին ամենատարբեր խավերի, քաղաքական ամենատարբեր նախասիրությունների տեր քաղաքացիներ, որոնց զգալի մասը գուցե անգամ չի համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես, ինչպես, ի դեպ, հանրահավաքի հարթակ բարձրացած ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած գործիչների …
Հրապարակ. Ո՞վ կդառնա վարչապետ Փետ 21,2013 09:19 “Հրապարակը” գրում է, թե կադրային սպասումներն ու մեծ “ճակատամարտը” ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Գալուստ Սահակյան` ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան` ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, Դավիթ …
Հայկական ժամանակ. Պզոյին կբերեն Հայաստա՞ն Փետ 21,2013 09:16 Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն “օրենքով գող” Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաեւ 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 3 տարի մնա …
Ժողովուրդ. ՀՀԿ-ականները չեն կողմնորոշվում Փետ 21,2013 09:14 Մինչ ՀՀԿ-ականները փորձում են ծաղրել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենք են հայտնվել նրա վիճակում: Բանն այն է, որ ՀՀԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել` անցկացնեն այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, թե ոչ. համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նրանց իրազեկումը: Իսկ տատանվելու պատճառն այն է, որ “Ժառանգության” ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանն այսօր`ժամը 14-ին, …
ՀԺ. Խոզի գրիպի հետեվանքով մահվան եվս 4 դեպք Փետ 21,2013 09:12 Երեկ թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` “խոզի գրիպի” հետևանքով մահվան ևս 4 դեպք: Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր …
Փետ 21,2013 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Բելինսկու փողոցումՓողոցի մեջտեղում առաջացած այս «լճակը» ոչ միայն շաբաթներ շարունակ վրիպում է ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունից, այլեւ գնալով մեծանում է՝ ավելի ու ավելի բարդացնելով երթեւեկությունը փողոցի այս հատվածում: Վարորդները քիչ է մնում մայթ բարձրանան՝ այս փոսը շրջանցելու եւ մեքենայի ծախսատար խափանումներից խուսափելու համար:
Փետ 21,2013 00:00 ՀԱՐՑ. Եթե անձը մահանում է մինչեւ 63 տարին լրանալը, ապա այդ դեպքում ինչպե՞ս կտնօրինվեն նրա պարտադիր կուտակային խնայողությունները: Ալիս Բարսեղյան (43 տարեկան, բուժքույր) ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային խնայողությունները ժառանգության կարգով կանցնեն անձի ժառանգներին: Ժառանգված կենսաթոշակային խնայողությունները կփոխանցվեն ժառանգ(ներ)ի անհատական կենսաթոշակային հաշիվներին կամ կվճարվեն միանվագ վճարի տեսքով: Եթե …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին