ԲԱՑՎԵԼ Է Փետ 23,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փետրվարի 10-ին ավազակային հարձակման ենթարկված ավտոտեխսպասարկման կետը օրերս բացվել է եւ սկսել իր բնականոն աշխատանքը: Սակայն ավտոտեխսպասարկման կետում բնակվող ընտանիքի անդամները դեռ այնտեղ չեն ապրում: Այս մասին տեղեկացանք ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանի հարսից` Արմինեից. «Բացել ենք, աշխատում է արդեն, իսկ հանցագործների մասին ոչինչ չկա»:Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին դիմակավորված, ինքնաձիգներով ու ատրճանակներով …
ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱ՞Ջ Փետ 23,2013 00:00 Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին՝ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում. «Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր եւ ազատ, ընտրողների մասնակցությունը` բավարար: Ես ակնկալում եմ, որ …
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ Է Փետ 23,2013 00:00 2006-2007թթ. լրագրողների նկատմամբ բռնության հերթական դեպքերն արձանագրվեցին: Թիրախների թվում էր «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:Հովհաննես Գալաջյանի վրա հարձակման առաջին դեպքը տեղի էր ունեցել 2006թ., երբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալիս երկու սափրագլուխներ հարձակվել ու ծեծի էին ենթարկել նրան: Հ. Գալաջյանի օգնությամբ կազմվել էին երկու հարձակվողների ֆոտոռոբոտները, նաեւ ներկայացվել էին սպառնալիքներով հեռախոսազանգերի մասին …
ԽՈԶԻ ԳՐԻՊ Փետ 23,2013 00:00 ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու, Մանուկյանը պատասխանեց. «Վիրուսային գրիպային վիճակ է իր մոտ»: Հարցին՝ արդյոք խոզի գրիպ է, Մանուկյանն արձագանքեց. «Այո՛, խոզի գրիպ է, եւ դա շատ ծանր հիվանդություն է»:
ՄԱՐՔՍԻՍՏՆ ՈՒ «КИНГ ЖОРЖИК»-Ը Փետ 23,2013 00:00 Երեկ «Առավոտ»-ը հրապարակել էր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հայտարարությունը. «Ընտրարշավը եւ ընտրությունները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն: Թվով չորրորդ: Եթե վերլուծենք, թե որն էր հանրապետական խունտայի պարտության գլխավոր պատճառը, ապա դա, մեկ խոսքով ասած, տակտիկական զինանոցի տգիտությունն ու սնանկությունն էր: Նախագահական մարաթոնի արդյունքում «кинг Жоржик пал», «народ ему показал красную карточку»»:Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների …
ՉԿԱՆ Փետ 23,2013 00:00 ՕԵԿ-ն այս օրերին անցել է ընդհատակ. կոալիցիոն փոքր եղբայրը, որի ղեկավարը նույնիսկ անձամբ էր լծվել Սերժ Սարգսյանի քարոզարշավին, հիմա չի շտապում շնորհավորել նրան ընտրվելու առթիվ: Ավելին, ՕԵԿ-ականները նույնիսկ ներկա չեն գտնվել հերթական քառօրյայից առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը: Ընդ որում, երեկ այդ խորհրդակցությանը եղել են միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:
ՈՒՐԻՇ ԱՆՈՒՆՈՎ Փետ 23,2013 00:00 Այսօր տեղի է ունենալու ՀՀՇ արտահերթ համագումարը: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀՇ լրատվական ծառայությունից, կուսակցությունը պատրաստվում է արտահերթ համագումարում քննարկել եւ դիրքորոշում հայտնել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում: Չի բացառվում, որ ՀՀՇ-ն պարզապես գնա վերակազմավորման կամ անվանափոխության ճանապարհով` դառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Ելույթ կունենա ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը:
ԿՀԵՌԱՑՆԵՆ Փետ 23,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԲՀԿ-ն մտադիր է փոխել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին` Վահան Բաբայանին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություն է առաջացել Բաբայանի պահվածքի վերաբերյալ: Նա էթիկայի հանձնաժողովի նիստերում, հակառակ իր կուսակցության «այլընտրանքային» դիրքորոշմանը, քվեարկում է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների նման: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջիկա օրերին քննարկելու է Բաբայանի փոխարեն նոր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 23,2013 00:00 ԻՍԿ ԳՈՒՑԵ ՈՒՐԻ՞Շ Է«Չեմ կարծում, որ իմ հեռուստացույցը կամ մեր տան ռադիոընդունիչը տարբերվում են այլ քաղաքացիների կամ «Ժառանգության» անդամների սարքերից: Ես եւ տանը աշխատանքից հետո նայում եւ տեսնում եմ, թե ինչ չափով է լուսաբանվում: Ե՛վ հանրահավաքներն են լուսաբանվում, ե՛ւ նրանց հայտարարություններն են լուսաբանվում, ե՛ւ ասուլիսները»,-հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ հետընտրական ժամանակաշրջանում կրկին անհավասարաչափ …
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ Փետ 23,2013 00:00 Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ մերժել է նրա առաջ քաշած բոլոր պահանջները: Այս մասին երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ պատմեց Ր. Հովհաննիսյանը:«Ասացի՝ ճանաչե՛ք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ։ Ասացինք՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ։ Երկրի ապագային միտված այդ սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար անգամ ասինք լավ՝ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին