ԿՀԵՌԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԲՀԿ-ն մտադիր է փոխել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին` Վահան Բաբայանին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություն է առաջացել Բաբայանի պահվածքի վերաբերյալ: Նա էթիկայի հանձնաժողովի նիստերում, հակառակ իր կուսակցության «այլընտրանքային» դիրքորոշմանը, քվեարկում է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների նման: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջիկա օրերին քննարկելու է Բաբայանի փոխարեն նոր անդամ ներկայացնելու հարցը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. իրենց մոտ նման քննարկում չի եղել:




Լրահոս