Փետրվարի 24-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտուշ Գևորգյանը, որը, գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին, Ջրվեժ գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ …