Ուսանողը հեռացված է քոլեջից դասադուլին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողներից մեկը քիչ առաջ ԿԸՀ շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ այսօր քոլեջի փոխտնօրենը հեռացրել է իրեն քոլեջից՝ ասելով, որ վաղվանից այլևս դասի չգա: Հեռացնելու պատճառը եղել է այսօրվա դասադուլին մասնակցելու ցանկությունը, բայց քոլեջից հեռացնելու փաստը ուսանողին չի ընկճել:
Ինչպես տեղից հայտնում է Lurer .com-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցներն այդ ընթացքում Սահմանադրություն գիրքը նվիրեցին Երևանի ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության պետ Կարեն Մովսիսյանին՝ ասելով, որ ոստիկանությանն այն ավելի շատ է պետք: 




Լրահոս