Ադրբեջանում զինծառայողը կրակել է ծառայակցի վրա Ապր 01,2013 15:01 Ադրբեջանական բանակում զինծառայողը վիրավորել է իր ծառայակցին: Այս մասին գրում է “ԱՊԱ” գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Գերանբոյ շրջանի զորամասերից մեկում: Զինծառայող Սամիր Ալիևը զենքի մաքրման ժամանակ կրակել է իր ծառայակցի՝ Տորգուլ Աբդուլազադեի վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Պահանջում են Փակ շուկայի սեփականատիրոջ դեմ քրեական գործ հարուցել Ապր 01,2013 14:55 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնվել քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի խմբակային դիմումը,որը վերաբերում է Փակ շուկայի հետագա ճակատագրին: Նամակը նաև հրապարակվել է Ճարտարապետների միության ֆեյսբուքյան էջում: Դրանում, մասնավորապես, ասվում է. “Մենք, քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն …
Պարմայում կանցկացվի Պիցցայի համաշխարհային առաջնություն Ապր 01,2013 14:52 Իտալական Պարմա քաղաքում ապրիլի 15-17-ը կանցկացվի Պիցցայի համաշխարհային առաջնություն, որի կազմակերպիչն է “Իտալական պիցցա և պաստա” հրատարակչությունը։ Այս միջոցառումն անցկացվում է արդեն 22-րդ անգամ։ Պիցցայի համաշխարհային առաջնությանը կմասնակցեն աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, ինչպես նաև աֆրիկյան երկրներից ներկայացուցիչներ։
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գողություն կատարողին Ապր 01,2013 14:32 Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները երեկ՝ մարտի 31-ին, հայտնաբերել են Նուբարաշենի խճուղի 7 հասցեում գտնվող “Որսորդ” ՍՊԸ-ի ճաշարանից երեք հրացանների և աշխատակցի պայուսակը գողություն կատարողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Նոր Արեշ 46 փողոցի բնակիչ Դավիթ Սիմիդյանին, ինչպես նաև նրա կողմից վարած “Վազ 2107” …
60 օր հետո զորացրվող զինվորը կրակել է իր ոտքին Ապր 01,2013 14:27 Մարտի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական հենակետում ժամկետային զինծառայողը կրակել է իր ոտքին: Մեր տեղեկություններով՝ նա Ալավերդի քաղաքի բնակիչ է: Զինվորը երկու ամիս անց պետք է զորացրվեր: Վիրավորին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ: Մեր տեղեկություններով՝ նա Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութներում մեծ պարտքեր ունի: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում: …
Գյումրիում հարյուրավոր անօթևան ընտանիքներ բնակարաններ չեն ստանալու (տեսանյութ) Ապր 01,2013 14:19 Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության …
Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան Ապր 01,2013 14:02 Ապրիլի 1-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է (01.04.1930-10.12.2004): Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն։ 1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Խորեն Աբրահամյանը …
Արոնյանը երկրորդն է աշխարհում Ապր 01,2013 13:56 ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների հարյուրյակը: Ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով ունի 2872 միավոր: Ամսվա կտրվածքով երկրորդ հորիզոնական է բարձրացել Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հայ շախմատիստն ունի 2809 միավոր: Երրորդ հորիզոնականում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով ունի 2801 միավոր: Առաջին հնգյակում են նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու …
Հրդեհ Սյունիքի մարզում Ապր 01,2013 13:47 Ապրիլի 1-ին՝ ժամը 10.00-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի թիվ 7 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են Ա.Գրիգորյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2քմ մակերեսով:
Թունավորում Արագածոտնի մարզում Ապր 01,2013 13:45 ԱԻ նախարարություը հաղորդում է, որ մարտի 31-ին, ժամը 19.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման ախտանշաններով Աշտարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ` 2008 թ. ծնված Էրիկ Կիրակոսյանը, այնուհետև վերջինս տեղափոխվել է Երևանի “Մուրացան” համալսարանական հիվանդանոց, Կարբի գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Լիլիթ Օհանյանը: Ըստ բժիշկների` վերջիններիս առողջական վիճակը բավարար է:
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
28 Մայիս 17:34 Ազգային խայտառակություն է Կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակելը․ Թագուհի Թովմասյան
28 Մայիս 13:14 Կառավարության գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողով է գնալու․ ինչ է քննարկվելու
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
24 Մայիս 16:26 Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին