Մահացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան խորհրդականը Ապր 29,2013 19:18 Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը: Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երեւանում: 1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ …
Հայ մրցավարը որակազրկվեց 5 խաղով Ապր 29,2013 19:03 “Բանանց” ՖԱ-ն բողոք էր ներկայացրել ՀՖՖ “Բանանց” – “Գանձասար” հանդիպման մրցավարության հետ կապված: Բանն այն է, որ խաղի 84-րդ րոպեին խաղի մրցավար Արման Ղուշչյանը “Գանձասարի” դարպասին ակնհայտ 11 մետրանոց հարված նշանակելու փոխարեն, երկրորդ դեղին քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Համբարձումյանին: ՀՖՖ մրցավարական կոմիտեն քննարկելով խաղային այս դրվագը և հաշվի առնելով խաղի տեսուչ Արշակ Կնյազյանի …
Նորից շինարարությունն սկսվել է. Օմբուդսմեն Ապր 29,2013 18:55 Դեռեւս փետրվարին Երեւանի Ամիրյան 18, 18ա, 20, 24 եւ Մաշտոցի 15 շենքերի բակում իրականացվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս առնչությամբ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է. “Պաշտպանին ուղղված դիմումի մեջ բնակիչները բարձրացրել էին իրականացվող շինարարության օրինականության հարցը: Քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ի պատասխան Պաշտպանի գրություններին, հայտնել …
Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիտյուգովի հետ Ապր 29,2013 18:45 Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիտյուգովի հետ: Ոչ ոքի են ավարտվել նաև Սվիդլեր-Կրամնիկ և Ադամս-Վաշիե-Լագրավ պարտիաները: 7-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր. Վաշիե-Լագրավը 4.5 միավորով առաջատարն է: Նշենք, որ մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Գագիկ Բեգլարյանն աշխատանքից ազատել է Արա Հովսեփյանին Ապր 29,2013 18:40 Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով 2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունե պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ 2013թ. ապրիլի 26-ին “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել …
Ոսկին սկսել է թանկանալ Ապր 29,2013 18:38 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 29.04.13թ.-05.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` Ոսկի` գնման գին`17471.82 (+290.74), բացթողնման գին`18991.11 (+316.02), Արծաթ` գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46), Պլատին` գնման …
Երեվանի կենդանաբանական այգին եվ Հաղթանակ զբոսայգին ազդարարում են հերթական տարեշրջանի բացումը Ապր 29,2013 18:36 Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարում է հերթական տարեշրջանի բացումը: Մուտքը երեխաների համար անվճար է: Այցելուներին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Այգու տարբեր հատվածներում ժամը 11:00-ից կմեկնարկեն թատերական ու երաժշտական տարաբնույթ միջոցառումները: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրականացվի բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլեւ մասնակիցը …
Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ապր 29,2013 18:31 Այսօր 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանի արևմուտքում գտնվող Օնսկ նահանգում: Այդ մասին հաղորդել են Վրաստանի սեյսմիկ ծառայությունից: Նրանց տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքից 15 կմ հարավ-արևելք ընկած հատվածը:
Լրագրողները դիմում են Դավիթ Հարությունյանին Ապր 29,2013 18:03 Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայց ընդդեմ “X գրուպի” սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: “Ժողովուրդ”-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել՝ լրագրողին վիրավորելու՝ “պրաստիտուտկա” անվանելու համար: Սակայն դատավորն իր կայացրած վճռով մեր՝ լրագրողների հետագա գործունեությունը ըստ էության դժվարացնում է, քանի …
Ապրիլի 30-ին գազ չի լինի Նուբարաշեն թաղամասի որոշ հատվածներում Ապր 29,2013 17:06 Գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլիի 30-ին ժամը 10:00–ից մինչեւ 19:00–ը դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 5-ից մինչեւ 16 հասցեների բազմաբնակարան շենքերի, թիվ 6/2, 7/7, 7/8, 8/1, 9/5, 9/6, 10/7, 13/14, առանձնատների, Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 21/2, 21/4, …
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
29 Ապրիլ 17:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ մանրամասներ
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց