2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք՝ 34 տուժածով, որից 3-ը՝ մահվան ելքով: Սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով: Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային …