ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ Ապր 12,2013 00:00 ՀՀԿ-ն առաջիկայում եւս նոր կառավարությունը կձեւավորի 2012թ. կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այսինքն` ՕԵԿ-ի հետ: Համենայնդեպս, մինչ օրս ՀՀԿ-ն որեւէ այլ կուսակցության նախարարական պորտֆելներ չի առաջարկել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ՀՅԴ-ին նախարարական պորտֆելներ առաջարկվել են այս ընթացքում: Պարզվեց` ոչ: Հարցին` եթե առաջարկեն, կհամաձայնեն, Համբարձումյանը կտրուկ պատասխան տվեց. «Բնականաբար ո՛չ»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ Ապր 12,2013 00:00 Հրաժարական տված կառավարության հետ միասին երեկ «հրաժարական» էին տվել նաեւ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, ամենատարբեր խնդիրներ բարձրացնող քաղաքացիները: Ոչ ոք չկար, որ բղավեր՝ «վարչապե՛տ, դո՛ւրս արի»: Միգուցե քաղաքացիները հրաժարական ներկայացրած կառավարությունից այլեւս ակնկալիքներ չունեն, դրա համար էլ չէին եկել. սպասում են նոր ձեւավորվելիք կառավարությանը:
ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐ ՓՈՂԵՐԸ ՀԵՏ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ Ապր 12,2013 00:00 Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր հաջողության գաղտնիքն այն է, որ ինքը մարդկանց մեջ միայն լավն է տեսնում:-Պարո՛ն Աբրահամյան, Դուք Լիբիայում ֆինանսական մեծ ներդրումներ կատարեցիք, որից հետո այդ երկրում հեղափոխություն եղավ, Ձեր գումարներն էլ, կարծես, կորան: Հետ վերադարձրե՞լ եք այդ գումարները:-Ո՛չ, առայժմ ո՛չ, ինձ թվում է՝ մենք հետ կվերադարձնենք: …
«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԻՎԱՆԴ Է» Ապր 12,2013 00:00 ՀՀ Սահմանադրության համաձայն` «Հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Այս նորմը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասով: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից …
Ապր 12,2013 00:00 Գյումրիում վերջերս ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, անշուշտ, արդյունք են քաղաքական խճանկարի տրանսֆորմացիայի եւ ուժերի հարաբերակցության փոփոխության: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքական իշխանությունից հեռացվող կրիմինալը, զգալով, որ հրապարակային դաշտն իր համար չէ, փորձում է այլ մարտավարություն կիրառել՝ ստվերում մնալով պատրաստել եւ պայթեցնել տարբեր քարոզչական ականներ: Իսկ թեմայի …
Ապր 12,2013 00:00 Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագիծը: Ընդ որում, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ դեմ էին արտահայտվում այս նախագծի ընդունմանը, թեեւ երբ 2012թ. դեկտեմբերին ՀԱԿ-ը ներկայացրել էր նախագիծը, իշխանությունները խոստացել էին կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, բայց նախագահական ընտրություններից հետո: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր անձամբ երաշխավորել նախագահական ընտրություններից …
Ապր 12,2013 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ո՛չ, ո՛չ… նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ բանակցություններ ենք …
ՍԻՐՈՒՆ ՉԷ Ապր 12,2013 00:00 Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որի մասնագիտական հմտությունները հայտնի են բոլորին, երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ի պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում ինքը պարզել է, որ երեւանցիների 63,2 տոկոսը Տարոն Մարգարյանին համարում է «վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը»: Ինչպես հիշում ենք, այդ գնահատականն ավելի վաղ շրջանառության մեջ էր դրել ՀՀԿ մամուլի քարտուղար, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավար …
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ Ապր 12,2013 00:00 «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր որդու եւ տիկնոջ հետ մեկնել է Մոսկվա: Պաշտոնապես հայտնեցին, որ այցը մասնավոր է: Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ: Եվ առաջնային հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է՝ ինչո՞ւ է նա մեկնել Մոսկվա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի, եւ ո՞վ …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
13 Նոյեմբեր 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներում անիվներով դագաղներ են շրջում, էդ մեքենաները հանելը լեգիտիմ կլինի. Փաշինյան
13 Նոյեմբեր 15:33 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
08 Նոյեմբեր 08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան