ԿԹԱՆԿԱՆԱ Ապր 20,2013 00:00 «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում՝ արձանագրելով որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Օրինակ՝ «Մեգաֆուդ» ընկերության կողմից ներմուծված «Կրասնիյ օկտյաբր» ռուսական ընկերության «Ծուռթաթ արջուկ» կոնֆետը Երեւանի սուպերմարկետներում այժմ վաճառվում է 7500-7600 դրամով, մինչդեռ նախկինում այն վաճառվել է 7300 դրամով: Նորզելանդական կարագի 1 կիլոգրամը վաճառվել է 2540 դրամով, իսկ հիմա՝ 2560: Ներկրված «Ավեդով» տեսակի եգիպտացորենի ձեթը եղել է …
ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ Ապր 20,2013 00:00 Ապրիլի 18-ին՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող սպորտ-պալատում վիճաբանություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի «Թալգրիկ» ֆուտբոլային ակումբի եւ «Պոլիտեխնիկ եւ Երեւան» ֆուտզալի թիմերի մրցախաղի ավարտից հետո «Թալգրիկ» թիմի երկրպագուները վիճաբանել են խաղի մրցավարի՝ Սամվել Զարգարյան հետ: Նրանք դժգոհել են, որ խաղի ժամանակ մրցավարը օբյեկտիվ չի եղել, ինչի համար խաղի ավարտից հետո …
ԾԵԾԿՌՏՈՒՔ Ապր 20,2013 00:00 Ապրիլի 12-ին Արտաշատ քաղաքի «Նայթ» կոչվող գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ինչ-որ երիտասարդներ սկզբում զրուցել են իրար հետ, ապա վիճել, իսկ վերջում միմյանց դաժանաբար ծեծել: Իր ակտիվությամբ աչքի է ընկել Գոռավան գյուղի 22-ամյա բնակիչ Մարտին Հակոբյանը, որը մի երիտասարդի այնպես է ծեծել, որ նա գլխուղեղի ցնցում է ստացել, ատամները կոտրվել …
ՀԱՎԱՔ Ապր 20,2013 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ այսօր՝ ժամը 11-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բոլոր երեւանաբնակ սյունեցիներին «իրար գլխի է հավաքելու»: Երեւանի հյուրանոցներից մեկում (դեռեւս հստակ որոշված չէ՝ որ հյուրանոցում) բոլոր սյունեցիներին կոչ կարվի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 20,2013 00:00 ՀԵՏ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆԱպրիլի 19-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Թեեւ այդ համաձայնագրի կնքումը նախատեսված էր արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի շրջանակներում, այդուհանդերձ, այդ պայմանագրի ստորագրումը ներկայիս ահագնացող արտագաղթի պայմաններում կարող է լուրջ …
ՀԻՄԱ ԷԼ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐԺՈՒՄ ԿԼԻՆԻ Ապր 20,2013 00:00 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ներկայացրեց իր հետընտրական պայքարի հետագա քայլերը: «Անի» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասաց, թե ձեւավորում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, եւ կոչ արեց բոլորին միանալ շարժմանը` մեկ պայմանով, որ պայքարը վեր է կուսակցական շահից: Նա խոստացավ շարունակել ակտիվ պայքարը` հավելելով, որ սա ոչ թե իր, այլ ժողովրդի պայքարն է: …
ԴԵ ԼԱՎ, ԷԼԻ՛ Ապր 20,2013 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ անդրադարձել է ԱՎԾ վիճակագրական նոր տվյալներին, ըստ որոնց` 2013թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է 8.1 տոկոս աճ. «Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ. վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ՝ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)` 8.8%: Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս …
ՀԻՆ ԳՐՔՈՎ Ապր 20,2013 00:00 Թեեւ 2012թ. մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի երրորդ նստաշրջանն է ընթանում, սակայն ԱԺ պատգամավորները շարունակում են օգտվել հին հեռախոսագրքերից, որոնք տվյալները պարզապես հնացած են. այնտեղ ԱԺ նախագահ ներկայացված է Սամվել Նիկոյանը, բացի այդ, չկան նոր պատգամավորների անուններն ու հեռախոսահամարները: Արդյունքում` տարբեր խմբակցությունների պատգամավորները պարզապես չեն կարող գտնել իրենց մյուս գործընկերների հեռախոսահամարները: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար …
ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ Ապր 20,2013 00:00 Սերժ Սարգսյանը վերջին երկու օրերին հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ` խորհրդակցելու վարչապետի նշանակման հարցով: Ս. Սարգսյանի հետ հանդիպել են ոչ միայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, այլեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ե՛վ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել են հրավերը, թեեւ բացասական դիրքորոշում են հայտնել Տիգրան Սարգսյանի թեկնածության վերաբերյալ: Իսկ ահա …
ԸՆՏՐԵԼ Է Ապր 20,2013 00:00 ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ինքն անձամբ իր ձայնը տալու է ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանին: «Մեր կուսակցությունը չի մասնակցում ավագանու ընտրություններին: Իհարկե, մենք չենք քննադատում մասնակցողներին, բայց համարում ենք, որ ճիշտ տարբերակը միասնական մասնակցությունն էր»,-նշեց պարոն Դեմիրճյանը:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում