Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռեվս չի ստացել Ապր 24,2013 13:55 Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել: Այս մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի …
ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ Ապր 24,2013 13:48 Այսօր ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն ամեն տարի գրեթե նույն կերպ է հիշվում. այց Ծիծեռնակաբերդ, բոլոր հեռուստաալիքներով դրա ցուցադրություն, դասական երաժշտություն, հին հայկական կինոնկարներ… Իսկապե՞ս այդպես պետք է հարգենք զոհերի հիշատակը: “Ժողովուրդ”-ն այդ հարցով դիմեց “Կարին” ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին, որն ասաց. “Ամեն դեպքում, անհրաժեշտ է խնկարկել մեկուկես միլիոն …
Ջահերով երթ՝ նաեվ Արցախում Ապր 24,2013 13:44 Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ “Արամ Մանուկյան” ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open .info-ն: Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ:
Չխոսկան Արման Սաղաթելյանը Ապր 24,2013 13:42 Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բակում իրարանցում էր: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մասնակցում էր ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին: “Տարածքում” էր նաեւ Ս. Սարգսյանի նորանշանակ մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե ինչպես կարելի է արդյունավետ աշխատել, եթե ՀՀ նախագահի նստավայրից սովորաբար մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, եւ մենք զրկված ենք …
Բացահայտել է երեկ Գյումրիում տեղի ունեցած սպանությունը Ապր 24,2013 13:02 Այսօր՝ ապրիլի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբերով բացատրական աշխատանքների արդյունքում բացահայտել են երեկ՝ ապրիլի 23-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության …
Ծիծեռնակաբերդում Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով Ապր 24,2013 12:56 “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Հուշահամալիրի տարածքից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, որտեղ կայանված էր նրա մեքենան: Ի պատասխան Ծառուկյանի հարցի, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս, ոստիկաններն ասել են, որ …
Քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երեվանաբնակներին Ապր 24,2013 12:52 Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին: “Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են …
Մահացել է օրենքով գող Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) Ապր 24,2013 12:50 “Փրայմ Կրայմ” լրատվական գործակալությունը հայտնում է, որ Երևանում, երկարատև հիվանդությունից հետո, 77 տարեկանում կյանքից հեռացել է ,օրենքով գողե Ռաֆիկ Խոյեցյանը՝ Խոյ մականվամբ։ Խոյեցյանը համարվում է հին սերնդի առավել ազդեցիկ ու հայտնի հայ ,օրենքով գողերիցե մեկը։ Վերջին տարիներին նա առողջության վատթարացման պատճառով իր գործերի կառավարումը հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին։ Ըստ աղբյուրի՝ հոգեհանգստի արարողությունը կկայանա …
ԱՄՆ կոնգրեսականը Օբամային կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը Ապր 24,2013 11:46 ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նամակ է հղել Սպիտակ Տանը, որում նա կոչ է անում նախագահ Բարաք Օբամային հավատարիմ մնալ իր` 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ տված խոստմանը և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: “Որպես սենատոր դուք աջակցում էիք Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Ամերիկան երբեք չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերը արժանի են մեր ճանաչմանը: …
Հայությունը շարունակելու է իր պահանջատիրությունը Ապր 24,2013 11:39 Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց: Եվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին