ԹԱՆԿԱՑԵԼ Է Ապր 24,2013 00:00 «Ժողովուրդ»-ը մոտ օրերս շրջայց կատարեց Երեւանի մի քանի դեղատներում եւ արձանագրեց որոշակի թանկացումներ: Նկատենք, որ հիմնականում թանկացել են սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված եւ տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցները: Այսպես, «Սերվիեր» դեղագործական ընկերության «Նոլիպրել ֆորտե» կոչվող դեղը, որը նախկինում վաճառվում էր 7200 դրամով, հիմա դարձել է 8200 դրամ: «Դելտրալեքս 60»-ը 8200-ից դարձել է 8800 …
ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Ապր 24,2013 00:00 Պարզվում է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մոտ հինգ ամիս է՝ չի կարող հայտնաբերել, թե ով կամ ովքեր են ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցը ձայնագրել եւ տարածել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից տեղեկացրին. «Հարուցված քրեական գործի շրջանակներում «Google Inc.» եւ «YouTube, LLC» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու ուղղությամբ քննչական գործողություններ կատարելու …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 24,2013 00:00 ՀԵՏԸՆԹԱՑԵթե նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների դեմ դատական գործերի քանակը նվազել էր, ապա այս տարվա առաջին եռամսյակում լրատվամիջոցների ներգրավվածությամբ արդեն իսկ արձանագրվել է 6 դատական գործ: 2013թ. առաջին եռամսյակում նկատելիորեն աճել են նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, արձանագրվել է 13 միջադեպ: Այս տվյալները երեկ ներկայացրել է «Խոսքի ազատության պաշտպանություն» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: ԿԱՅՈՒՆ ԷԵրեկ «Ժողովուրդ»-ը «Արմենիա» …
ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ՀՀԿ-ՈՒՄ ԽԱՂԱՂ ՉԵՆ Ապր 24,2013 00:00 ՀՀԿ-ում վերջերս բավական լարված մթնոլորտ է: Այս իրավիճակը ստեղծվել է հատկապես այն բանից հետո, երբ Երեւանի ավագանու ընտրությունների, իսկ ավելի կոնկրետ` Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի կոորդինացումը վստահվեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, իսկ նրա PR-ի իրականացումը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Քանի որ ՀՀԿ-ն մտավախություն ունի, որ հնարավոր է՝ պարտվի, դրա համար էլ, ըստ մեր …
ԶԳԱՑՎԱԾ Է Ապր 24,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում հանդիպեց Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Փորձեցինք պարզել, թե ինչով է զբաղվում գեներալը այս օրերին: «Ոչնչով չեմ զբաղվում: Հետեւում եմ առողջականիս եւ անձնական գործերով եմ զբաղված»,-ասաց նա: Իսկ թե ինչ անձնական գործերի մասին է խոսքը, նախկին մարզպետը չցանկացավ խոսել՝ նշելով, թե շատ զգացված է, որ հետաքրքրվում ենք, թե ինչպես …
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՉԿԱ Ապր 24,2013 00:00 «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումից եւ սնանկացման գործընթաց սկսելուց հետո այս ընկերության էլեկտրոնային կայքը նույնպես փակվել է: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց որոնողական բոլոր համակարգերի միջոցով մուտք գործել armavia.aero կայք: Այսպիսով՝ երբեմնի «ազգային» ավիափոխադրողը զլանում է անգամ իր հետ գործ ունեցող անձանց ու կազմակերպություններին գոնե կայքի միջոցով տեղեկատվություն տրամադրել արդեն վաճառված տոմսերի գումարը …
ՏԵՐՈՎԻՆ՝ ՏԵՐԸ Ապր 24,2013 00:00 ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու մամուլի շենքի երկրորդ հարկից 62.6 քմ տարածք հատկացնել «Երկրապահ» թերթի խմբագրությանը: Թվում է, թե կառավարությունը «բարի գործ» է արել եւ օժանդակել մամուլին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք առաջատար օրաթերթեր պարբերաբար տարբեր դատական քաշքշուկների մեջ են հայտնվում եւ այս ու այն օլիգարխին կամ չինովնիկին հենց …
ՉԽՈՍԿԱՆ Ապր 24,2013 00:00 Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բակում իրարանցում էր: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մասնակցում էր ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին: «Տարածքում» էր նաեւ Ս. Սարգսյանի նորանշանակ մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես կարելի է արդյունավետ աշխատել, եթե ՀՀ նախագահի նստավայրից սովորաբար մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, եւ մենք զրկված ենք …
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԵՄԱՆ ԷԼԻ ԱԿՏԻՎԱՑԱՎ Ապր 24,2013 00:00 Երեկ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին նշվում է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից: Սակայն քոչարյանական թեւը պնդում է, որ դրանք սուտ տեղեկություններ են, որի տարածողներին մեծ գումար են …
ԲՀԿ-ՈՒՄ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ Ապր 24,2013 00:00 Նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն իրեն հռչակի ընդդիմություն: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, թե պետք է ԱԺ-ում հայտարարել, որ ԲՀԿ-ն …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում