ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ Ապր 26,2013 00:00 Լրագրողների նկատմամբ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից անհարգալից դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել «Երկիր»-ի լրագրող Ագնեսա Խամոյանը: Տարոն Մարգարյանի «ֆեյքերը» նրան հանգիստ չեն տալիս «Ֆեյսբուք»-ում եւ վերջին օրերին, իրար հերթ չտալով, լկտի ոճով սպառնալից նամակներ գրում:
ԱՆՊԱՏԻՎ Ապր 26,2013 00:00 Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը երեկ որոշել էր հերքել «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններն այն մասին, որ ինքը Լոռու մարզի դատախազ աշխատած տարիներին Վանաձորում համատեղ բիզնես է իրականացրել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի հետ: Միայն թե նրան ոչ միայն չի հաջողվել հերքել տեղեկությունները, այլեւ այս դատախազը չի դիմացել մամուլի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու գայթակղությանը: «Ես …
ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ Ապր 26,2013 00:00 Երեկ Կոզեռն թաղամասում երկու երիտասարդ փորձել են խոչընդոտել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին, որոնք այնտեղ նախընտրական քարոզչություն էին իրականացնում: Սկզբում տաքսիով ՀԱԿ ակտիվիստներին են մոտեցել երկու երիտասարդներ, իջեցրել են ապակիները եւ սկսել հայհոյել՝ հայտարարելով, թե «դավայ ստուց, ստեղ սաղ Տարոնն ա»: Ավելի ուշ նրանք նորից մոտեցել են ՀԱԿ երիտասարդներին ու փորձել վիճաբանություն հրահրել: Սակայն տեսնելով, որ իրենց …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 26,2013 00:00 ԱՆՈՐՈՇ ԷՀՀ կառավարության երեկվա նիստում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը նախագիծ ներկայացրեց ներկրվող եւ արտադրվող էլեկտրոնային կրիչների եւ դրոշմակնիքների տրամադրման, հատկացման կարգի հետ կապված փոփոխություն կատարելու մասին: Հիշեցնենք, որ «Ակցիզների մասին» օրենքի համաձայն՝ ապրիլի 18-ից հետո շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ: Իսկ ի՞նչ է լինելու շուկայում եղած սկավառակների ճակատագիրը: «Հայ ֆայ» …
ՆԻՍՏ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՀՀԿ-Ն ՀՈԳՆԱԾ ԷՐ Ապր 26,2013 00:00 Հայաստանի իշխող կուսակցությունն ամեն հինգշաբթի հետեւողական կերպով Գործադիր մարմնի նիստ է հրավիրում, որի ժամանակ լուծվում են մեր երկրի համար հաճախ ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Երեկ ՀՀԿ-ականները քննարկում ու վերլուծում էին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքն ու ՀՀԿ-ի հաղթանակի հնարավորությունները:Նշենք, որ թեեւ ՀՀԿ ԳՄ նիստը նշանակված էր ժամը 20:00-ին, սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստին եկավ …
ՎՃԱՐԵԼՈՒ Է Ապր 26,2013 00:00 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեկ շաբաթ առաջ վերջնական դատական ակտով հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ, որով «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ն պարտավորվում է ՀՀ պետբյուջե վճարել 100 միլիոն դրամի տուգանք: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ Ամանորի նախաշեմին, հավկիթի դեֆիցիտ էր գրանցվել խանութներում, եւ ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտ»-ը …
ԽԱԲԵԼ ԵՆ Ապր 26,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապրիլի 23-ին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն Արագածոտնի մարզի դատախազություն է դիմել: Պատճառն այն է, որ 2 վարորդներ ընկերությանը խաբել են: Մեր տեղեկություններով՝ մարտի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել Կարեն Սմբատյանի եւ Ռոբերտ Մաթեւոսյանի վարած ավտոմեքենաները: Բայց երկու մեքենաների վարորդները փոխել են վթարի իրական պատճառը եւ պատահարի մասին իրարամերժ …
Ո՞Վ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Ապր 26,2013 00:00 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել էր Գյումրի, որտեղ տեղի ունեցած կրակոցներից հետո խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավորներ, պաշտոնատար անձինք, թե էդ տղերքին մի՛ տարեք-բերեք, իրենք լավ տղերք են: Իրենք բանավոր կասեն, բայց թող չգրեն, էլի՛: Իմ պատասխանը եղել է՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ …
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆԿԻՐԹ ՊԱՀՎԱԾՔԸ Ապր 26,2013 00:00 Երեկ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Ներքին Չարբախում քարոզարշավի ժամանակ կրկին աչքի է ընկել իր «բարեկրթությամբ»: Նա լրագրողների հարցերին պատասխանել է քայլելով, «շտապելով» ու արհամարհական տոնով: Երեկ, երբ «Երկիր»-ի ու «Հայկական ժամանակ»-ի թղթակիցները Տ. Մարգարյանին խնդրել են անդրադառնալ ապրիլի 23-ին իր քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ծեծել է …
ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉԵՎ ՆԱԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ Ապր 26,2013 00:00 Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, իր բջջային հեռախոսից զանգահարելով Երեւանում «Մոսկվայի տան» տնօրենի ծառայողական հեռախոսին, նրան սպառնացել է, վիրավորել, ապա երեք րոպե տվել իր մայրիկից ներողություն խնդրելու համար, որը Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս է, եւ ում հետ տնօրենը դրանից մեկ ժամ առաջ հեռախոսային տհաճ խոսակցություն է ունեցել: Զրույցի ժամանակ Ն. …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը