Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Ապր 24,2013 15:50 Երեւանի ավագանու ընտրություններում “Առաքելություն” կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ միանգամայն նորմալ է, երբ քաղաքական ուժը, այդ թվում եւ` “Առաքելություն”-ը, պաշտոնների է ձգտում: -Պարո՛ն Առաքելյան, ԿԸՀ-ի տվյալներով՝ “Առաքելություն” կուսակցությունն իր նախընտրական հիմնադրամից առայժմ որեւէ գումար չի ծախսել: Այդ դեպքում կուսակցությունն իր քարոզչական բուկլետներն ի՞նչ գումարներով է տպագրել, ֆինանսական ի՞նչ միջոցներով եք …
Ձերբակալվել է Բելգորոդի հրաձիգը.(տեսանյութ) Ապր 24,2013 15:41 Սերգեյ Պոմազունը, ով օրեր առաջ ՌԴ Բելգորոդ քաղաքում կրակել էր պատահական անցորդների և խանութի աշխատողների վրա՝ սպանելով 6 մարդու, ձերբակալվել է: Նա արդեն առաջին ցուցմունքն է տվել: Հանցագործը նշել է, որ “ինքը չի ցանկացել կրակել երեխաների վրա, այլ կրակել է դժողքի ուժերի վրա”: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՌԴ Բելգորոդ քաղաքում Սերգեյ Պոմազունը կրակ էր բացել “Օխոտնիկ” …
Վրաերթ Կորյունի փողոցում Ապր 24,2013 15:28 Ապրիլի 23-ին, ժամը 09.15-ին, “Մազդա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Սամվել Բալասանյանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ապր 24,2013 15:26 Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պսակադրությունից հետո քաղաքապետը մասնակցեց հուշարձանի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետության …
Դիարբեքիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ապր 24,2013 14:35 Ապրիլի 23-ին ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցել են Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը, Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Դիարբեքիրի փաստաբանների կոլեգիայի նախագահ Թահիր Էլչին, մեծ թվով գրողներ, մտավորականներ, իրավապաշտպաններ: Սարաֆյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի նախօրեին 2 մլն-ից ավել …
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշակոթողին Ապր 24,2013 14:22 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԻԿ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿՄՆԱՆ Ապր 24,2013 14:10 Երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ ձայնասկավառակների վաճառքով զբաղվող ընկերությունների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նշենք, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունել էր “Ակցիզների մասին” օրենքը, ըստ որի` ապրիլի 18-ից հետո շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ: Այս օրենքը հաստատվել էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից: Օրենքի գործարկումից հետո CD-ների եւ …
Ծեծված լրագրողի դեպքի հանգամանքները պարզվում են Ապր 24,2013 13:59 Ապրիլի 23-ին՝ ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: “Ilur. am” կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, …
Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռեվս չի ստացել Ապր 24,2013 13:55 Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել: Այս մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի …
ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ Ապր 24,2013 13:48 Այսօր ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն ամեն տարի գրեթե նույն կերպ է հիշվում. այց Ծիծեռնակաբերդ, բոլոր հեռուստաալիքներով դրա ցուցադրություն, դասական երաժշտություն, հին հայկական կինոնկարներ… Իսկապե՞ս այդպես պետք է հարգենք զոհերի հիշատակը: “Ժողովուրդ”-ն այդ հարցով դիմեց “Կարին” ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին, որն ասաց. “Ամեն դեպքում, անհրաժեշտ է խնկարկել մեկուկես միլիոն …
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին