Ժողովուրդ.Նոր Նորքի նախկին թաղապետը կվերադառնա իր հին պաշտոնի՞ն Ապր 18,2013 09:51 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երևանի ավագանու ընտրություններից հետո Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը կվերադառնա իր հին պաշտոնին: Դեռևս 2012թ. մայիսի 21-ին նա իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: “Բայց երբ փորձեցինք Գասպարյանից ճշտել իր ապագային առնչվող հարցը, նա շփոթվեց. “Տեղյակ չեմ”: “Իսկ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞քե,-հետաքրքրվեցինք: “Ինձ այնքան բարդ հարց եք հիմա տալիս, …
Հրապարակ. Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել յուղոտ ստորաբաժանումները Ապր 18,2013 09:49 Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է նախարարություններին զրկել բոլոր լծակներից` նրանց թողնելով միայն օրենք գրելու գործառույթը: Այս օրերին կառավարությունում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի`տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գործող տեսչական մարմինները մեկտեղվելու են մի նոր մարմնում, որը գործելու է կառավարությանն առընթեր: Ակնհայտ է, որ այսպիսով Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր գերատեսչությունների յուղոտ ստորաբաժանումները …
ՉԻ.ՀՅԴ-ի համար նաեւ մնալ-չմնալու ընտրություններ են Ապր 18,2013 09:47 ՀՅԴ-ի համար այս ընտրությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել։ Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։ “Խոսքը չի գնում միայն Երեւանի ավագանիում խմբակցություն ունենալու մասին։ Եթե 2009 թվականին երիտդաշնակցական Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ Դաշնակցականները տապալեցին ընտրությունները, ապա այս անգամ ՀՅԴ-ն մարտի է նետել իր հիմնական ծանր հրետանին՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ: “ՉԻ” տեղեկություններով՝ եթե ՀՅԴ հին գվարդիային չհաջողվի …
Ժամանակ. Գոմիկներին դրսից են ֆինանսավորու՞մ Ապր 18,2013 09:44 Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող Մանկական այգուց մաքրել տրանսվեստիտների խմբերը: Այս մասին գրում է “Ժամանակ” օրաթերթը։ “Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան …
Ժողովուրդ. Իշխանությունները գումար են վատնում ծաղկեպսակների վրա Ապր 18,2013 09:38 ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը` 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել`յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ: “Ժողովուրդ”-ը պարզել է, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից` “Արա Թորոսյան” Ա/Ձ-ից: Եթե մեկ անձից գնում կատարելը կարելի է ինչ-որ տեղ “տրամաբանական” համարել, քանի որ տվյալ դեպքում այն …
ՀԺ. Երեքով արդեն որոշել են. ի՞նչ միավորման մասին է խոսքը Ապր 18,2013 09:34 Երևանի ավագանու ընտրություններում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ “Հայկական ժամանակի” հետ զրույցում որոշակի լույս սփռեց ոչ իշխանական չորս ուժերի հետ ձևավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրեի վրա: Այդ շտաբի հնարավոր ձևավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին թերթը …
Հայկական ժամանակ. Պանրի դեֆիցիտի ու պաշտոնական վիճակագրության մասին Ապր 18,2013 09:29 “Հայկական ժամանակ”-ն իր այսօրվա առջնորդողում գրել է. “Հայաստանում տնտեսությանը վերաբերող պաշտոնական վիճակագրությունը ոչնչով չի տարբերվում ընտրություններում Սերժ Սարգսյանի “հավաքած” ձայների պաշտոնական հաշվարկից: Խոսքը դրանց արժանահավատության մասին է: Այն, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ՀՀ-ում 72 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այս թեման արդիական դարձավ երեկ, երբ ՀՀ …
Հրապարակ. Արկադի Ղուկասյանը Դուբայ էր գնացել Ապր 18,2013 09:27 “Հրապարակը” գրում է. “Վերջերս իսկապե՞ս թիմով գնացել էիք Դուբայ՝ հարցրինք ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: “Ինչի՞, մարդ որ գնում է Դուբայ, պետք է անպայման թիմով գնա՞ե: Այո. Ծառուկյանի, Ալեքսանյանի, Կարապետյանի հետ: “Ոչ, ես կնոջս հետ էի գնացել, իրենց հետ չեմ եղել”: Ասում են`”կոնսպիրատիվ” հարցեր եք քննարկել: “Ոչ, ես իրենց հետ չեմ եղել. հավանական է` այդ …
Ժողովուրդ. Փաշինյանն ու Բագրատյանը բոյկոտում են ՀԱԿ-ին Ապր 18,2013 09:24 Աժ ՀԱԿ խմբակցությունում պատգամավորից իրականում 5-ն են մնացել խմբակցության կազմում: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը տևական ժամանակ է` բոյկոտում են Աժ ՀԱԿ խմբակցության ամեն հինգշաբթի անցկացվող նիստերը: Ասել է թե` համամասնական ընտրակարգով ընտրված Աժ պատգամավորներն իրենց օրենսդրական գործունեությունը չեն համաձայնեցնում խմբակցության հետ: Նրանք ընդհանրապես ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սառեցրել են: …
ՀԺ.Էլի՞ ճգնաժամ Ապր 18,2013 09:21 Կարծես չեն արդարանում լավատեսական այն սպասումները, որ միջազգային շուկայում հումքի գների նվազումը շուտով կդադարի: Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող պղնձի գինը շարունակում է կտրուկ նվազել: Երեկ գործարքների վերջում Լոնդոնի Ֆոնդային բորսայում պղնձի մեկ տոննայի գինը գրեթե հասավ 7 հազար դոլարի: Փետրվարին այդ ցուցանիշը 8 հազար 300 դոլար էր: Արդեն 2.5 ամիս պղնձի գինը նվազում …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին