ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԿԱԽՎԵԼ Ապր 17,2013 00:00 «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 11 տարվա ազատազրկման դատապարտված Մարատ Սարգսյանին հերթական մեղադրանքն է առաջադրվել, ինչի պատճառով նա հացադուլ է հայտարարել՝ վտանգելով իր առողջությունը: 32-ամյա Մարատին մեղադրում են կալանավայրում թմրանյութերի շրջանառության մեջ, սակայն նրա մայրը պնդում է, որ իր որդին առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի:Նախ փորձենք հասկանալ, թե ինչից է սկսվել …
ԿԱՐԴՈՒՄ Է Ապր 17,2013 00:00 Պարզվում է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ գրքեր է կարդում: Նրա ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը, երեկ հրապարակել է վերջերս Քոչարյանի կարդացած գրքերի ցանկը: Ըստ այդմ` նա կարդացել է հիմնականում տնտեսագիտական գրականություն, դրանք են` Тони Шварц, Джим Лоэр “Жизнь на полной мощности, Управление энергией – ключ к высокой эффективности, здоровью и счастью”, 2. Walter Isaacson …
ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է Ապր 17,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն այս պահին տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի 65-ամյա Աշոտ Գնդոյանը, ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Ավելին, այնտեղ ավելացել է եւս մեկ աշխատանքային հաստիք՝ առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի պարտականությունները: Բայց անգամ այդ կարգավիճակում Գնդոյանը կադրային փոփոխություններ է իրականացրել: ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի …
ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ Ապր 17,2013 00:00 Երեկ՝ ոստիկանների մասնագիտական տոնին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը միայն «ընտրյալ» լրագրողների էր հրավիրել՝ հիմնականում հեռուստաընկերություններից: Այսպիսով՝ ոստիկանությունն արդեն սկսել է աշխատել ՀՀ նախագահի նստավայրի ոճով: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ասուլիսներին եւս միայն հեռուստաընկերությունների լրագրողներն էին հրավիրվել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 17,2013 00:00 ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին հրավիրել է Արմեն Ռուստամյանի հետ հրապարակային բանավեճի՝ նկատելով, որ ՀՀԿ-ն միշտ խուսափում է հրապարակային բանավեճերից: Նա Մարգարյանին նաեւ առաջարկել է հեռուստաելույթներով հանդես գալ: ՖԼԵՇԻ ԵՐԵՎԱՆԸ«Լրագիր»-ը հայտնում է, որ վերջին երկու շաբաթներին Ամիրյան 24, 18, 18ա, 20 եւ Մաշտոցի 15 շենքերի բակում շինտեխնիկա է աշխատում, բակում …
ԻՍԿԱՊԵՍ ՈՐ ՍԻՐՈՒՆ ՉԷ, ՏԱՐՈ՛Ն ՋԱՆ Ապր 17,2013 00:00 Երեւանի քաղաքապետարանում տիրող կոռուպցիան ու կատարված չարաշահումներն իրենց ծավալներով ու հնարամիտ մեխանիզմների գործադրմամբ իրոք ապշեցնող են: Այս հարցում Տարոն Մարգարյանին կնախանձեր անգամ Օստապ Բենդերը, որը հպարտանում էր, թե ինքը փող վճարելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներ ունի:Երեւանի քաղաքապետարանում գումարների լվացումն ու «ատկատներն» իրականացվում են բավական բարդ մեխանիզմով, լուրջ թղթաբանությամբ: Առանցքային դերն այստեղ «Երեւան» հիմնադրամինն է: Այս …
ԷԼԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Ապր 17,2013 00:00 Հայ ազգային կոնգրեսը վերսկսում է հանրահավաքների իր շարքը: Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Կոնգրեսի իրազեկումը` ապրիլի 30-ին Ազատության հրապարակում հավաք, այնուհետեւ` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:
ՆՈՐ ԷՊՈՍ Ապր 17,2013 00:00 ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտպանությունը ստանձնած «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ապրիլի 16-ին Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 34, 38, 305 հոդվածներով: 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (որը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված …
ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Ապր 17,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նոր կառավարության ձեւավորումից հետո Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը լքելու է իր սիրելի պաշտոնը: Մեզ հետ զրույցում մարզպետը բավական վստահ կերպով ասաց, որ իրեն դա չի հետաքրքրում: Հարցին, թե ինչն է պատճառը, որ չի հետաքրքրում, ամեն ինչ միեւնո՞ւյն է դարձել իր համար, թե՞ պարզապես վստահ է, որ կմնա իր պաշտոնին, պատասխանեց. «Եթե …
ԴԱԴԱՐԵՑՐԻՆ Ապր 17,2013 00:00 2013թ. մարտի 22-ին ՀՀ արդարադատության խորհուրդն առաջարկել է Սերժ Սարգսյանին քննարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Այս որոշման պաշտոնական պատճառը դատավորի թոշակային տարիքն է: Հիշեցնենք, որ այս դատավորն էր ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի մասին որոշում կայացրել: Ու դեռեւս 2011թ. ՀՀ արդարադատության նախարար Հրայր …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին