ԿՐԱԿՈՂՆ ԱՂՋԻԿ Է ԵՂԵԼ Մայիս 08,2013 00:00 Մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ին, Ազատության հրապարակում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ կրակողը 1990թ. ծնված Լիանա Ն.-ն է, որը ոստիկանությունում հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Արթուր անունով մի տղա ձեռքով հարվածել է իր աչքին եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է …
ԿԵՂԾԵԼ Է ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մայիս 08,2013 00:00 NEWS.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչության կոռուպցիայի ու տնտեսական հանցագործությունների պայքարի վարչության աշխատակիցները մայիսի 6-ին ձերբակալել են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակցուհիներից մեկին, որը, կեղծելով ավանդատուների ստորագրությունները, նրանց հաշվեհամարներից գումարները կանխիկացրել է ու փոխանցել ամուսնու հաշվին: Խոսքն ավելի քան յոթ հարյուր հազար դոլարի մասին է: Նկատենք, որ վերջին շրջանում «Հայբիզնեսբանկ»-ը պարբերաբար հայտնվում է տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ:
ԻՆՔՆ ԷԼ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ Մայիս 08,2013 00:00 Նախորդ շաբաթ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ էին հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` առաջարկելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի «անձնական զրույց»: Երեկ «ԳԱԼԱ»-ն Դ. Հարությունյանից փորձել է պարզել, …
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ԾԵԾԵԼ, ԾԵԾՎԵԼ Է Մայիս 08,2013 00:00 Գործարար Կարեն Շահմուրադյանը, որը վաղամեռիկ Ռաֆայել Շահմուրադյանի որդին է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ինքն իր թիկնազորի հետ ծեծի է ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Ավելին, գործարարը հայտարարեց, որ ինքն է ծեծի ենթարկվել եւ լուրջ վնասվածք ունի: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ մայիսի 3-ին Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինրապարակում, գործարար …
18:00-ԻՑ ՀԵՏՈ NO COMMENT Մայիս 08,2013 00:00 Երեկ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանը որոշել է «հրաժարական» տալ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Դուք կրկնակի հրաժարակա՞ն եք տվել. «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռոստոմյանը պատասխանեց. -Մենք հրաժարական տվել ենք ինագուրացիայի օրը: -Այսինքն՝ Դուք այս պահին շարունակո՞ւմ եք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքները …
ԳՆԱՑ Մայիս 08,2013 00:00 Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ՝ երեկոյան, ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար, «օվիրի» նախկին պետ Նորայր Մուրադխանյանը:
ԴԵՌ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ Մայիս 08,2013 00:00 Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը, որ չի հաղթահարել Երեւանի ավագանու ընտրություններում 6 տոկոսի շեմը, դեռեւս չի շտապում հանրահավաք հրավիրելու հարցում: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռեւս որեւէ որոշում չունենք, զբաղված ենք վերահաշվարկներով: 35 տեղում վերահաշվարկի դիմումներ ենք ներկայացրել»:
ԿԱՍԿԱԾԵԼԻ Է Մայիս 08,2013 00:00 Մայիսի 5-ի գիշերը Երեւանի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել էին, ինչը քաղաքացիների շրջանում լուրջ կասկածի տեղիք էր տվել, քանի որ հենց այդ ժամին Երեւանի մի շարք տեղամասային կենտրոններում հաշվարկ էր կատարվում: Ինչո՞ւ հենց այդ ժամերին անջատվեց էլեկտրաէներգիան: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Ընդամենը տեխնիկական խնդիր է եղել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 08,2013 00:00 ԽՆԴԻՐ ԿԱԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խոսելով նոր կառավարության կազմի մասին, որը գրեթե չի փոփոխվել, նշել է. «Այդ հնարավորությունն ընտրողները տվել են մեր կուսակցությանը, որպեսզի նախագահը նշանակի վարչապետին, եւ նշանակել ենք: Հիմա դժգոհություն կա, եւ հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը: Մենք բոլորի հետ ուզում ենք աշխատել՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ»: Աբրահամյանը համաձայնել է, որ մարդիկ …
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է, ՆՈՒՅՆ ԱՐԵՎԸ, ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ Մայիս 08,2013 00:00 ՀՀ կառավարության կազմն առաջիկայում լուրջ փոփոխությունների չի ենթարկվի. կփոխվեն միայն ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները:Երեկ՝ երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավանեսյանին, որը 1998-99թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարի պաշտոնը: Իսկ Տիգրան Դավթյանը գործուղվելու է Արժույթի միջազգային հիմնադրամ՝ որպես ՀՀ ներկայացուցիչ: …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում