ԻՆՔՆ ԷԼ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ էին հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` առաջարկելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի «անձնական զրույց»: Երեկ «ԳԱԼԱ»-ն  Դ. Հարությունյանից փորձել է պարզել, թե նա ինչ որոշում է կայացրել: Հարությունյանը, սակայն, հայտնել է, որ դեռ մտածում է` ինչպես պատասխանի. «Ուսումնասիրել եմ, մտածում եմ, բայց դեռեւս պատրաստ չեմ պատասխանել` դրական է իմ վերաբերմունքը, թե բացասական»: Հիշեցնենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: «Ժողովուրդ»-ը Խ. Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար:




Լրահոս