ԹՇՆԱՄԻ ՉԵՆ Մայիս 25,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ազատել է իր օգնականներից մեկին՝ ԱԴԿ անդամ Մասիս Այվազյանի որդուն: Հրապարակումից հետո Արզումանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ԱԴԿ-ից իր հեռանալը չի նշանակում ընկերների հետ թշնամանալ: «Ես պարզապես գնացել եմ իմ տուն՝ ՀՀՇ»,-ասաց ԱԺ պատգամավորը:
ԷԼԻ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ Մայիս 25,2013 00:00 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել ս. թ. մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը եւ իրավաչափությունը:
ՉԻ ՓՈԽՎԵԼ Մայիս 25,2013 00:00 Փաստաբանները պատրաստվում են հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ անել: Հիշեցնենք, որ նրանք անցյալ տարի՝ այդ օրը, նույնպես գործադուլ արեցին: Գործադուլի պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելի գործունեությունն է. պարզ չէ, թե ինչու են կայացվել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ չընդունելու, մերժելու որոշումները: «Որտեղ կա անկանխատեսելիություն, ստվեր, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Եվ հիմա դատական …
ՀԱՍԿԱՑԱ՞Ք Մայիս 25,2013 00:00 Կարկտահարության հետեւանքով առաջացած վնասների թեմայով ԱԺ-ում երեկ կազմակերպված լսումների ժամանակ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը զավեշտալի հարց ուղղեց ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանին. «Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. կարկուտն ի՞նչ իմանա` ձեր մարզը որտեղի՞ց է սկսվում ու որտեղ ավարտվում: Ո՞վ է պատասխան տալու այդ կայանների չաշխատելու համար, մենք չէ՞ որ …
ԴԱՍԱԽՈՍԸ ԿԱԽՎԵԼ Է Մայիս 25,2013 00:00 Երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւանի Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված: Տեղեկացանք նաեւ, որ Ս. Բաղդասարյանը դասավանդել է Առեւտրի քոլեջում եւ Պոլիտեխնիկ ինստիտուտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ տարի առաջ մահացել էր նաեւ Ս. Բաղդասարյանի կինը, իսկ ավելի վաղ՝ նաեւ նրա աղջիկը: Եվ այդ դժբախտություններից հետո նախկին դասախոսը …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 25,2013 00:00 ԷԼԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՎանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի կայքէջում հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգարժա՛ն վանաձորցիներ, կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ: Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ …
ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍԵՂՄՎՈՒՄ Է Մայիս 25,2013 00:00 Ղարաբաղի խնդրի շուրջ իրավիճակը գնալով լրջանում է. միջազգային հանրությունը կարծես թե բավական հաստատակամ կերպով ձեռնամուխ է եղել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ակտիվացմանը: Ընդ որում, այս օրերին միաժամանակյա ազդակներ են հնչում ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Արեւմուտքից:Օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ստատուս քվոն անընդունելի է, …
ԹԵԹԵՎ Է ՏԱՆՈՒՄ Մայիս 25,2013 00:00 ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո, առաջին անգամ գտնվելով ԱԺ-ում, ստիպված էր կառավարության ծրագրի քննարկումների շրջանակում իշխանությունների հասցեին չորս օր շարունակ լսել ամենասուր քննադատական խոսքեր: Երեկ «Ժողովուրդ»-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյոք ծանր չէր միանգամից այդքան քննադատություն լսելը: «Նորմալ քաղաքական գործընթաց է: Քաղաքականության մեջ ե՛ւ ծանր է լինում, ե՛ւ թեթեւ: Այնպես որ, նորմալ …
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ Մայիս 25,2013 00:00 ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումներին Հայաստանից մասնակցում են միայն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Իշխանական թեւն այդպես էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից որեւէ պատգամավորի չի գործուղել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող լսումներին: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է շահագրգռված լինեին միջազգային ամբիոններում ԼՂ խնդրի …
«ՄԱԽԻՆԱՑԻԱ» Մայիս 25,2013 00:00 Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել. երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե իրականում գազի սակագնի բարձրացման մասին պայմանագիրն իշխանությունները ստորագրել են դեռ ապրիլից առաջ, իսկ ապրիլի 1-ից տեղի է ունեցել բարձրացումը, բայց այդ փաստը խնամքով թաքցվել է Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով: Զուրաբյանը նշեց, որ «Հայռուսգազարդ»-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին