ԴԱՍԱԽՈՍԸ ԿԱԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւանի Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված: Տեղեկացանք նաեւ, որ Ս. Բաղդասարյանը դասավանդել է Առեւտրի քոլեջում եւ Պոլիտեխնիկ ինստիտուտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ տարի առաջ մահացել էր նաեւ Ս. Բաղդասարյանի կինը, իսկ ավելի վաղ՝ նաեւ նրա աղջիկը: Եվ այդ դժբախտություններից հետո նախկին դասախոսը մշտապես հայտարարել է, որ իր ապրելն իմաստ չունի: Ու ենթադրվում է, որ 80-ամյա Բաղդասարյանը հուսահատությունից ելնելով է նման քայլի  դիմել: Փաստի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս