Ռազբորկա 8/8 տեղամասում Մայիս 05,2013 16:32 Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն է սկսվել “Առաքելություն” կուսակցության վստահված անձ Վահագի և ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի և Գյումրու ,Ասպարեզե լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջև: Ինչպես փողանցում է Aravot .am-ը՝ Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: …
Յուրօրինակ ընտրախախտում` Սիլիկյանի ընտրատեղամասերից մեկում Մայիս 05,2013 16:25 Յուրօրինակ ընտրախախտման դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում: Քիչ առաջ ՀՅԴ թեժ գծին զանգահարեց մի կին և լացակումած հայտնեց, որ Սիլիկյան թաղամասի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում (համարը չէր հիշում) քաղաքացիների ձեռքերից վերցնում են անձնագրերը, նրանց փոխարեն ընտրում, իսկ հետո գումար դնում անձնագրի մեջ և տուն ուղարկում: yerkir .am
ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 14:00-ի դրությամբ Մայիս 05,2013 16:14 ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները՝ 14:00-ի դրությամբ: 1/8 տեղամասում անհայտացել է կնիքը: 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի …
Էրեբունիում թաղային հեղինակությունները չափն անցել են (տեսանյութ) Մայիս 05,2013 15:58 Էրեբունի համայնքում այսօր վաղ առավոտից թաղային հեղինակությունները հետապնդել են լրագրողների, վիրավորել են, անարգել ընտրատեղամասում նկարահանում իրականացրել: Լրագրողների ճնշմամբ, քաղաքացին ընտրատեղամասից դուրս է հրավիրվել: Թաղային հեղինակությունները, որոնք բնակիչներ էին տեղափոխում ընտրատեղամաս, առանց համարի ավտոմեքենայից նկարել են լրագրողին, ասել որ ՀՀԿ-ական են: 1in .am
Ընտրակաշառքի ակնհայտ դեպք Մայիս 05,2013 15:52 “Ֆոտոլուր”-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու հոգի պատի տակ, թեեւ թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետեւում:
Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք.Սամվել Ալեքսանյան. տեսանյութ Մայիս 05,2013 15:50 Aravot .am-ը փոխանցում է, որ քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. “Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք”: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. “Ես վստահված անձի …
Ոստիկանությունում 18 դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում Մայիս 05,2013 15:43 Երևանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 13։30-ի դրությամբ, 18 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ հաղորդագրության՝ 05.05.2013 թ. անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնակարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, …
Քվեարկությանը մասնակցել է 273. 899 ընտրող (33.55%) Մայիս 05,2013 15:33 Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է 273. 899 ընտրող (33.55%): Աջափնյակ վարչական շրջան- 34. 050 ընտրող 41.71 Ավան վարչական շրջան- 15.271 40.34% Արաբկիր վարչական շրջան- 28. 994 30.93% Դավթաշեն վարչական շրջան- 10531 33.79% Էրեբունի վարչական շրջան- 29. 117 32.02% Կենտրոն վարչական շրջան- 25 744 27.66% Մալաթիա Սեբաստիա վարչական …
Միջադեպ 5/19 ընտրատեղամասում Մայիս 05,2013 15:30 Դավիթաշեն վարչական շրջանի 5/19 ընտրատեղամասում, մի քաղաքացի՝ Սիրանուշ Ռաֆիկի Բաղդասարյանը, ստանալով քվեաթերթիկը մոտեցել է քվեախցիկին, այնուհետեւ դուրս է եկել եւ ասել, որ քվեաթերթիկը անվավեր է, վրան ինչ-որ կապույտ գծեր կան: Նա պնդել է, որ դա դիտավորյալ է արված հատուկ իր համար եւ պահանջել է թուղթ, որի վրա գրված լինի, որ իրեն դիտավորյալ անվավեր թերթիկ են …
Ծեծկռտուք թիվ 7/15 տեղամասում. ԲՀԿ-ականը ներխուժել է տեղամաս Մայիս 05,2013 15:27 Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծել ԲՀԿ-ական Կորյուն Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասին, և ծեծկռտուքը շարունակել են …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան