ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՑ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԿԳՈՐԾԱՐԿՎԵՆ Մայիս 31,2013 19:41 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի և Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին …
Բանակ զորակոչվող տղայի եվ նրա մոր մասին Կինը կարճամետրաժ ֆիլմը՝ Ազգային կինո Մայիս 31,2013 19:37 “Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնի խորհուրդը ,Ազգային կինոե մրցանակ է շնորհել ռեժիսոր Ա․ Զաքարյանի “Կինը” կարճամետրաժ ֆիլմին՝ հայ կնոջ կերպարը արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության հարցի նկատմամբ հարգանք ու պատասխանատվություն սերմանելու համար:
Միջազգային պահուստներն աճել են Հայաստանում Մայիս 31,2013 19:33 2013 թվականի ապրիլ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1638,2 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների մեծ մասը՝ 1624,2 մլն ԱՄՆ դոլարը, կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլին, մարտ ամսվա համեմատ, մեր երկրի համախառն միջազգային պահուստներն աճել են 6,8 մլն ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, 2012 …
166 դպրոցում վիճաբանությունն ավարտվել է դպրոցականների դանակահարությամբ Մայիս 31,2013 19:31 Այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի …
Ովքե՞ր են չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մայիս 31,2013 19:28 Ովքե՞ր են չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները. նոր բացահայտումներ:
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ Մայիս 31,2013 18:20 Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի …
Վայոց Ձորի նախկին մարզպետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները Մայիս 31,2013 18:15 Վերջին ամիսներին Վայոց Ձորի նախկին մարզպետի կատարած օրինազանցություններն անմիջապես հայտնվեցին ոստիկանների ուշադրության կենտրոնում, զուգահեռաբար հասարակական հնչեղություն ստացան։ Այսօր նախաքննությունն այն փուլում է, որ Ոստիկանությունն արդեն որոշ փակագծեր է բացում։ “Շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնց միջոցով բնակչության համար նախատեսված ընդհանուր 174.820 լիտր դիզվառելիքը …
Վնասվել են պտղատու ծառեր Մայիս 31,2013 17:54 Մայիսի 31-ին, ժամը 16.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար: Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:
Վրաերթ Գյումրիի կենտրոնում. երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց Մայիս 31,2013 17:29 Գյումրիում՝ Գարեգին Նժդեհ փողոցի կենտրոնում՝ “Նանո” խանութի հարեւանությամբ և ՀՀԿ Գյումրու գրասենյակի դիմաց տեղի ունեցած վրաերթից 2 քաղաքացի է տուժել, որոնք, ըստ ԳԱԼԱ-ի, տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Տուժողները կանայք են, նրանցից մեկը միջին տարիքի է, մյուսը՝ավելի տարեց: Ականատեսների պատմելով՝ կանայք, ովքեր ապրում են հենց հարևան շենքում, դուրս են եկել շենքի բակ և չեն հասցրել …
Գյումրեցի ամենածեր դեպոյականը միայնակ ապրում է կաթոցների տակ (տեսանյութ) Մայիս 31,2013 17:16 “Շիրակ կենտրոնը” շարունակում է պատրաստել և հրապարակել Գյումրու շարքից դուրս եկած վագոն-տնակներում ապրող միայնակ տարեցների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Քաղաքի տնակային ավաններում միայնակ տարեցների մեծ թվի առկայությունը միայն այն պատճառով չէ, որ նրանք ժառանգներ չունեն, այլ հիմնական պատճառն արտագաղթն է, որը վաղուց Գյումրիում կրում է զանգվածային բնույթ: Շատ տարեցների զավակներն իրենց ընտանիքներով հեռացել են Հայաստանից՝ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը