Առաջին Հանրապետության դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ եվ գալիք սերունդներին Մայիս 28,2013 11:51 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ. Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին եւ խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը: Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին …
Ավտովթար Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին Մայիս 28,2013 10:50 Մայիսի 27-ին` ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 14LL838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1953թ. ծնված …
Այսօր կդիտվի փոփոխական եղանակ Մայիս 28,2013 10:48 Եղանակը Հայաստանում. Մեր հանրապետության տարածքում այսօր և մայիսի 29-ին կդիտվի փոփոխական, մեծ մասամբ` ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 28-ին հավանական են առատ, ինտենսիվ տեղումները, նաև կարկուտը: Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ` Լոռին …
Քարաթափում Մեղրի-Կապան ավտոճանապարհին Մայիս 28,2013 10:45 Մայիսի 27-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.27-ի դրությամբ հրշեջ-փրկարարների և Մեղրի ՃՇՇՁ ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Թունավորման դեպք Կառնուտում Մայիս 28,2013 10:43 Մայիսի 27-ին, ժամը 21.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կառնուտ գյուղի բնակչուհի` 1985թ. ծնված Թ.Շահբազյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:
Վրաերթ Մաշտոցի պողոտայում Մայիս 28,2013 10:39 Մայիսի 26-ին, ժամը 15.30-ին, “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բնապահպանները նամակով դիմել են արքայազն Չառլզին Մայիս 28,2013 10:35 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է բրիտանական արքայազն Չառլզին; “Ձերդ մեծություն, ողջունում ենք Ձեզ մեր երկրում եւ մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի եւ Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են Հայաստանի …
Հրդեհ Գյումրիում Մայիս 28,2013 10:32 Մայիսի 26-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 105ա շենքում հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան խճուղու թիվ 105ա շենքի 22 բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել` 16.46-ին: Ռ.Մատինյանի պատկանող …
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Մայիս 28,2013 10:29 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. “Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական …
Հրդեհ՝ Ծավ փոքր ՀԷԿ-ում Մայիս 28,2013 10:25 Մայիսի 27-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրոկայանում այրվում են հոսանքափոխարկիչներ (տրանսֆորմատորներ): Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.22-ին: Այրվել են Լեսոմա ԲԲԸ-ին պատկանող Ծավ փոքր ՀԷԿ-ի 2500 կվտ/ժ հզորությամբ 2 հոսանքափոխարկիչներ և 3 տ. տրանսֆորմատորային յուղ:
01 Մարտ 10:59 Փաշինյանի, Սիմոնյանի, Ջուլհակյանի, Քոչարյանի նկատմամբ պետք է հարուցվի քրեական հետապնդում․ միջնորդություն է ներկայացվել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան