Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Արտաշիսյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արսեն Ա.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված շենքի մոտ, 1956 թ. ծնված Բաբկեն Ա.-ից, զանգահարելու պատրվակով, վերցրել է բջջային հեռախոսը եւ դիմել …