Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Այս մասին հաղորդում է Shamshyan .com-ը: Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ,Հայփոստե-ի կողմից գյուղացիների թոշակների ուշացումն է: …