Հրդեհ Եղվարդ քաղաքում Հուլ 17,2013 10:22 Հուլիսի 16-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 74 տանը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.28-ին: Այրվել է է Ե. Հարությունյանին պատկանող թիվ 74 տան տանիքը՝ 170 քմ, սենյակը՝ գույքով (50 քմ), տանը կից ծածկի տակ կուտակված …
17-ամյա երիտասարդը խեղդվել է Որոտան գետում Հուլ 17,2013 09:50 Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Որոտան գետի “Գոշագյոլ” կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը: Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի …
Ժողովուրդ. Իշխանությունները վատնում են պետական միջոցները Հուլ 17,2013 09:41 Երբեւէ մտածե՞լ եք, թե իշխանություններն ինչպես են ծախսում ՀՀ պետական բյուջեի միջոցները: Օրինակ` 2012թ. պետբյուջեում “սոցիալական նպաստներ եւ կենսաթոշակներ” հոդվածով ծրագրվել է ծախսել մոտ 301 մլրդ դրամ, բայց փաստացի ծախսվել է ավելի քիչ` 288.5 մլրդ: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ծրագրվածից քիչ են ծախսվել նաեւ պաշտպանության, կրթության համար նախատեսված գումարները: Իսկ ահա ոչ այնքան կարեւոր ոլորտներում, …
Առավոտ. Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքը կկասեցվի Հուլ 17,2013 09:37 2008 թվականին, երբ կառավարությունը որոշում ընդունեց գազալցակայաններում տեղադրել բաշխիչ աշտարակներ, դա պիտի բացառեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելու ու, որ ամենակարեւորն է, ապահովեր մեքենաների անվտանգությունը։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Կառավարությունը որոշումն ընդունեց, բայց բայց հետո նաեւ որոշեց հետաձգել՝ համաշխարհային ճգնաժամը հաշվի առնելով։ Մինչ 2011թ. օգոստոսը տնտեսվարողներն արտոնյալ վիճակում …
Ժամանակ. Բելառուսական ընկերությունը դատի է տվել ԲՀԿ-ական նախկին փոխնախարարին Հուլ 17,2013 09:31 Երեկ “Ժամանակը” բելառուսական տրակտորներ արտադրող “Բոբրույսկի” գործարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչիս տեղեկացել է, որ գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: “Նրա խոսքով` Վարդան Կարապետյանն այդպես էլ չվճարեց գումարն ամբողջությամբ, ինչի պատճառով գործարանը որոշել է նրան …
Ժողովուրդ. ԱԱԾ-ն խումբ է գործուղել Կիպրոս` օֆշորային սկանդալը ուսումնասիրելու Հուլ 17,2013 09:24 “Ժողովուրդ”-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ: Մանրամասները “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում
ՉԻ.ՕԵԿ-ական տնօրեններ ունեցող դպրոցներում պարտադրել են 500-ական դրամ փոխանցել ՕԵԿ-ին Հուլ 17,2013 09:12 “ՉԻ” տեղեկություններով՝ վերջերս ՕԵԿ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած “Օրինաց երկիր” կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “”ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել “Օրինաց երկիր” կուսակցությանը։ Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական …
Հայկական ժամանակ. Կճոյանը փախել է լրագրողների հետ հանդիպումից Հուլ 17,2013 09:07 “Երեկ Արարատյան հայրապետական թեմի “Արարատ” միության անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, ով նախօրեին անսպասելիորեն որոշել էր աշխատանքից ազատել սուրբ Սարգիս եկեղեցու քահանա, “Արարատ” միության նախագահ տեր Հակոբ Խաչատրյանին։ Միության լրագրողական խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանը մեզ հայտնեց, որ Կճոյանը պարզապես փախել է հանդիպումից։ Հիշեցնենք, խումբը նախօրեին հանդիպել էր թեմի …
Ժամանակ. Քաղաքապետարանի աշխատողը ծեծել է փուչիկ վաճառող երեխային Հուլ 17,2013 09:00 Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոն: Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ …
ՀԺ. Վարդան Ղուկասյանը ծեծել է նախկին ոստիկանապետին Հուլ 17,2013 08:50 “Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է։ “Էս կամերա-բաները դուրս տարեք։ Չնկարեք։ Թող դուրս գան “ԳԱԼԱ”-ն, “Շանթ”-ն ու մեկ էլ “Առավոտ”-ի էն աղջիկը։ Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում