Ավտովթար Երեվան-Իջեվան ճանապարհին. ուղեվորուհին հիվանդանոցում է Հուլ 17,2013 13:09 Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին, հուլիսի 16-ին, իրար են բախվել “ԳԱԶ-24” եւ “ՎԱԶ-21053” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “ՎԱԶ-21053”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Սպասվում է փոփոխական եղանակ Հուլ 17,2013 12:53 Հանրապետության տարածքում hուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը կնվազի 3-5 աստիճանով: …
Հովիկ Աբրահամյանը դատապարտում է հայ վարորդի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը Հուլ 17,2013 12:48 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, ափսոսանք է հայտնում և դատապարտում վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և …
Գյուրզա տեսակի օձին հայտնաբերել են բենզալցակայանում Հուլ 17,2013 12:29 Հուլիսի 17-ին` ժամը 05.29-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող “Ռան Օյլ” բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բենզալցակայանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի Հուլ 17,2013 12:27 Հուլիսի 16-ին, ժամը 16.00-ին, “ԲՄՎ-520” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների վիճակը (տեսանյութ) Հուլ 17,2013 12:25 “Շիրակ կենտրոնը” բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում օգնում են հարևանները:Այս մասին հաղորդում է shirakcentre .org-ը: Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու …
Քաղաքապետարանը չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը Հուլ 17,2013 11:20 Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այսօր Հայաստանում ապրում են սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում …
Զորական գյուղում ամբողջությամբ այրվել է տան երկրորդ հարկը Հուլ 17,2013 11:17 Տավուշի մարզի Զորական գյուղում, այսօր՝ հուլիսի 17-ի գիշերը տուն է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 05.06-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Պողոսյանին պատ¬կա¬նող տան երկրորդ հարկը՝ գույքով (63 քմ) եւ տանիքը (63 քմ):
ԼԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ ԷԼ Է ԼԱՎ ՊԱՇՏՈՆ Հուլ 17,2013 10:30 ՀՀ կառավարությունը որոշեց Վահե Հակոբյանին նշանակել Սյունիքի մարզպետ: Վերջինիս հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով իր որդու՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու փաստին, կարծիք հայտնեց, որ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը դա շատ լավ է ընդունել, ավելին, նրանք հանդիպել եւ զրուցել են: -Պարո՛ն Հակոբյան, Դուք ինչպե՞ս ընդունեցիք Ձեր որդու՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում …
Ինքնասպանության փորձ Կ. Ուլնեցու փողոցում Հուլ 17,2013 10:25 Հուլիսի 16-ին` ժամը 18.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցու փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1974թ. ծնված Ս. Վարդանյանին, ով ինքնասպանություն չի գործել: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում