Ու՞ր է գնում երկիրը Հուլ 24,2013 17:13 Հարց, որի մասին խոսում, շատ հաճախ նաև բարձրաձայնում են բոլորը՝ և իշխանությունները, և ընդիմությունը, և ժողովուրդը: Պատասխանները բազմաթիվ են, սակայն՝ ոչ սպառիչ, որից էլ անհայտ է մնում երկրի ընթացքի կոնկրետ հետագիծը: Իսկ այս իրավիճակում խոսել երկրի, նրա զարգացման, վարվող արտաքին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացվող ու կանխատեսվող քաղաքականությունների մասին, մեղմ ասած՝ այնքան էլ լուրջ …
Հայ աստղերը նկարահանվեցին ուղեվարձի թանկացմանը վերաբերող սոցիալական հոլովակում Հուլ 24,2013 17:07 esyes .am-ի փոխանցմամբ՝ հայ աստղերը նկարահանվել են ուղեվարձի թանկացմանը վերաբերող սոցիալական հոլովակում:
Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի եվ Հանքավանի ճամբարներում Հուլ 24,2013 16:48 Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների …
Փրկարարներն ամրացրել են տանիքից պոկված թիթեղը Հուլ 24,2013 16:39 Հուլիսի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 2 շենքի տանիքից երկաթե թիթեղ է կախված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքից կախված թիթեղը (6 քմ):
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը Հուլ 24,2013 16:27 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00 – 19.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2, 10/3, 16, 18, 20 համարների, Օհանովի 13 համարի, թիվ 91 մանկապարտեզի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն …
Գնդակոծել են Հալեպից Բեյրութ ուղեվորված ավտոբուսները(տեսանյութ) Հուլ 24,2013 16:23 Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հարձակման ենթարկվել Հալեպից Բեյրութ ուղևորված ավտոբուսները։
150 դրամ փոխադրավարձ պահանջելը անօրինական է Հուլ 24,2013 16:10 “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը անօրինական է, և քաղաքացիները չեն պարտավորվում կատարել նման անօրինական պահանջը: Մանրամասները կարդացեք սույն նամակին կից կազմակերպության հայտարարության մեջ: Լրացուցիչ տեղեկատվության համար կամ հարցերի դեպքում՝խնդրում ենք կապվել ըստ ստորագրության: Հարգանքով` “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ
Բախվել է գովազդային վահանակի սյանը. 2 զոհ, 2 վիրավոր Հուլ 24,2013 16:06 Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 37-րդ կմ-ին “Լինքոլն” մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնամասի կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք տեղում մահացել են, ևս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Թմրամիջոց պահելու եվ իրացնելու կասկածանքով Հուլ 24,2013 16:02 Հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սևան-Երևան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1992 թ. ծնված Դավիթ Մ.-ին` իր “ՎԱԶ-2108” մակնիշի ավտոմեքեայով: Արթուր Հ.-ի կիսավարտիքի գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել …
ԵՊՀ ուսանողները դիմում են քաղաքապետին Հուլ 24,2013 15:40 Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը որպես Հայաստանում ամենամեծ ուսանողական համայնքը ներկայացնող և ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 20-ից հասարակական վերգետնյա տրանսպորտի ուղեվճարի արժեքի բարձրացման կապակցությամբ: Կարծում ենք՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում նմանօրինակ թանկացումները կարող են ֆինանսական դժվարություններ առաջացնել բնակչության, այդ թվում և դրա մաս կազմող ուսանողների համար: ԵՊՀ ուսանողական խորհուրդը գտնում …
24 Հունիս 15:15 ՖՈՏՈ․ Լալա Մնացականյանը կյանքից զրկվելու օրը ներկայացում ուներ Հրազդան քաղաքի դրամատիկական թատրոնում
24 Հունիս 19:16 «Ստորագրահավաք և ակցիաներ ենք անելու»․ չարենցավանցիները պահանջում են հետ «վերադարձնել» իրենց անձնագրային բաժանմունքը
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել