ԱՄՐԱՊՆԴՎԵԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՄԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՆՈՎ Հուլ 30,2013 00:00 Հայաստանի քաղաքական դաշտում շատ վտանգավոր իրավիճակ է սկսվել: Իշխանություններն անուղղակի կերպով սկսել են պարզապես փոշիացնել քաղաքական արժեքներն ու ամայացնել դաշտը: Ընդ որում, այս ամենն արվում է առաջին հայացքից բավական անմեղ ձեւով:Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ սկսված պայքարում առաջամարտիկի դեր ստանձնեցին երիտասարդները, որոնք, ըստ էության, մերժում էին իրենց բողոքի ակցիաներին քաղաքական միջամտության ցանկացած փորձ` պայքարին …
ՏԱՐՈՆԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ Հուլ 30,2013 00:00 Հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամների նստացույցը: Ակտիվիստները պահանջում են անվավեր ճանաչել հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի կասեցված որոշումը եւ պաշտոնանկ անել որոշման պատասխանատուներին: Երեկ, սակայն, քաղաքային իշխանությունները որոշել էին «ջրել» ակտիվիստների համառությունը` քաղաքապետարանի դիմաց գտնվող գազոնների հետ միասին ջրելով նաեւ ցուցարարներին:
ՀՅՈՒՐԱՍԵՐ ՀԱՅԵՐԸ Հուլ 30,2013 00:00 ՀՀ նախագահի նստավայրը ՀՀ պետական բյուջեից ավելի քան 3 մլն դրամ կամ 7 հազար դոլար է ծախսել հյուրանոցային ծառայությունների համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այդ գումարով նախագահականը հինգ գիշերվա համար հյուրանոցային չորս սենյակ է պատվիրել «Երեւան» հյուրանոցում: Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալական բեւեռացվածությանը՝ նախագահականը բավական ճոխ ծախսեր է անում եւ իր հյուրերին միայն …
ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ԷՐ Հուլ 30,2013 00:00 Հուլիսի 23-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարեւմտյան Ա-3 թաղամասում: 56-ամյա Արփիկ Ստեփանյանն իր ամուսնու եղբոր բնակարանից ցած էր նետվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արփիկ Ստեփանյանի եղբայրը` Կորյուն Նահապետյանը, պատմեց, որ իր քույրը շատ ընկճված է եղել, սակայն ոչ մի հոգեկան խնդիր չի ունեցել. «Նրա ոտքը երկար տարիներ առաջ կոտրվել էր, ու նա …
ՊՌՈՇՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հուլ 30,2013 00:00 Երեկ Պռոշյանի գյուղապետարանի միանգամից տասներեք աշխատակիցներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանին՝ ի նշան բողոքի: Ողջ գյուղը համախմբվել ու միաձայն պահանջում է բացահայտել իրենց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Պռոշյանցիները վճռական են տրամադրված եւ խոստանում են պայքարել մինչեւ վերջ:Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը երեկ հայտարարեց. «Մոտ չորս ամիս անցել է մեր գյուղապետի սպանությունից, …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ Հուլ 30,2013 00:00 «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված ժամանակից ավելի շուտ կլինի: Չնայած նրան, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գաղափարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ չի տալիս, այս ընթացքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն է գնում: «Ժողովուրդ»-ն այս առիթով …
Հուլ 30,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Օհանովի փողոցի թիվ 7 հասցեում: Քաղաքացի Հարութիկ Արզումանյանը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին, այնուհետեւ որոշ ժամանակ անց նույն դանակով «հարձակվել» տեղի մթերային խանութի վաճառողներից մեկի վրա: Ականատեսների վկայությամբ՝ բավական երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել հանդարտեցնել Հ. Արզումանյանին: Միայն իրավապահների ներկայությունն է սթափեցրել …
Հուլ 30,2013 00:00 Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի չափերի. այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով արտագաղթել է 39 հազար 897 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով ուղեւորահոսքի վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 363,009 եւ ժամանել 330,484 մարդ: Իսկ «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 19,693, ժամանել` 12,339 …
Հուլ 30,2013 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց …
ԱՄԵՆԱԼԱՎԸ ԻՆՔՆ Է Հուլ 30,2013 00:00 Դատելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ծայր առած բողոքի ալիքի շարունակությունից` «Երեւանի վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետի» գործերը խառն են: Այնքան խառը, որ նրան այդպիսի բնորոշում տված ընկերներից ոչ մեկը չի հանդգնում պաշտպանել: Այն երիտհանրապետականները, որոնք ընդամենը երեք ամիս առաջ հպարտությամբ աջուձախ նշում էին, թե Տարոնն «իրենց կադրն» է, այս օրերին, բերանները ջուր առած, լռում են: …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում