Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է հիվանդանոց Հուլ 30,2013 16:45 Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: “Նաիրի” բժշկական կենտրոնում NEWS .am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Այժմ Մարկ Սաղաթելյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու …
Կարեն Գրիգորյանը՝ միանձնյա առաջատար. Սիտգես Հուլ 30,2013 16:39 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող Օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը, հայտնում է Armchess .am-ը: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առաջատարից ետ է մնում կես միավորով: Իսկ, ահա, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 5 միավոր: Նախավերջին` 8-րդ տուրում կենտրոնականն է Գրիգորյան – Մովսիսյան պարտիան:
Հետախուզվող` Մաշտոցի պողոտայից Հուլ 30,2013 16:26 Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օգոստոսի 1-ին կենդանաբանական այգում ուրախ միջոցառումներ կլինեն Հուլ 30,2013 16:23 Երևանի քաղաքապետարանը Երևանյան Ամառ ծրագրի շրջանակներում օգոստոսի մեկին ժամը 10-ից բոլորին հրավիրում է մասնակցելու կենդանաբանական այգում կազմակերպված ուրախ միջոցառումներին: Այցելուները հնարավորություն կունենան նաև մասնակիցը դառնալու կենդանիների կերակրմանը: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի՝ անվճար է: Երևանի քաղաքապետարան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Հուլ 30,2013 16:18 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական …
Օձը մտել է տան նկուղը Հուլ 30,2013 16:14 Հուլիսի 30-ի վաղ առավոտյան Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 3 տան նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Գողացել էր կրպակի սեփականատիրոջ դրամապանակը Հուլ 30,2013 16:13 Ոստիկանության Կապանի բաժին է դիմել 45-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ հուլիսի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Շահումյան փողոցի թիվ 29 շենքի հարեւանությամբ գտնվող առեւտրի իր կրպակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 380.000 դրամ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 39-ամյա Էդուարդ …
Առկա է փլուզման վտանգ Հուլ 30,2013 16:09 Հուլիսի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ս.թ մայիսի 12-13-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով թուլացել են բնակչին պատկանող տան պատերը. առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Օպերատիվ խումբը տեղում իրականացրել է նկարահանման աշխատանքներ: Դեպքի մասին տեղեկացվել են Նալբանդյանի գյուղապետի տեղակալը, Արմավիրի ՄՓՎ պետը …
Վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային ու ինքն էլ հասցրել հիվանդանոց Հուլ 30,2013 16:03 “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Հայանիստ ճանապարհին` Գեղանիստ գյուղի հատվածում, հուլիսի 29-ին, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել նրան Մասիսի կենտրոնական հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին Հուլ 30,2013 15:57 Հուլիսի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 26-րդ կմ-ին “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել ճանապարհին հարակից ճահիճների մեջ: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին