ԼՈՒՐԵՐ Հուլ 17,2013 00:00 ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐՀուլիսի 16-ից գործարկվելու են նոր արագաչափեր հետեւյալ վայրերում. 1. «Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, 2. «Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք), 3. «Հ-15 Արմավիր-Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով: «ՕՍԿԱՐ»-Ն ԱՅՆ …
ՎԱՐԴԱՆԻԿԸ ԾԵԾԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ Հուլ 17,2013 00:00 Իր գողական բարքերով հայտնի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ հենց դատարանում ծեծի է ենթարկել Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին:Բանն այն է, որ Վ. Ղուկասյանը երեկ ներկայացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` գյումրեցի 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով ցուցմունք տալու համար: Ընդ որում, նա դատարան էր ներկայացել մեկ ժամ ուշացումով, մոտ 30-40-հոգանոց շքախմբով: …
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ Հուլ 17,2013 00:00 Հայաստան կատարած այցի ժամանակ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե Վիլնյուսում նոյեմբերին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո ողջ գործընթացը տեղափոխվելու է խորհրդարան. «Մենք կարծում ենք, որ այդ աշխատանքների կոորդինացիան կարող է անել ԱԺ-ի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը»: Ֆյուլեի այդ խոսքին հավանություն է տվել նաեւ ՀՀ-ում ԵՄ …
ԿՊԱՐԶԵՆ Հուլ 17,2013 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ: Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի` Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, եւ որքանով են հանցածին վարչապետի քայլերը: ԱԱԾ-ից, …
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ Հուլ 17,2013 00:00 Առաջիկայում կկայանա Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով առաջին դատական նիստը, որի օրը դեռ որոշված չէ: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր դատի են տվել ընկերությանը: Նրանք պայմանագիր էին կնքել ընկերության հետ եւ վճարել գումար ու մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 17,2013 00:00 ՓՈՂ ԿՏԱՆՇվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին 2013-2016թթ. Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, այս մասին տեղեկացրել է Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը: ՑԻՆԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՀուլիսի 14-ին Պռոշյանի համայնքապետի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ցավոք, կրկին գործի դրվեցին …
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱԽՍԵՐԸ Հուլ 17,2013 00:00 Խորհրդարանում 2012թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները, որ տեղի ունեցան ԱԺ գարնանային նստաշրջանում, հիմնականում քաղաքական բնույթ էին կրում. ընդդիմությունը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ, ըստ էության, կանգ չառավ բովանդակային հարցերի վրա: Այնինչ, բյուջեի կատարողականի բուն բովանդակությունն ուսումնասիրելով՝ բավական ուշագրավ պատկեր է պարզվում:Իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե …
ԼՈՒՐԵՐ Հուլ 17,2013 00:00 ԱՐԱՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՕրերս ՌԴ-ում տեղի ունեցած դժբախտ ավտովթարի պատճառով երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ռուսական լրատվամիջոցները քննադատում էին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանի հետ՝ պարզելու, թե միության նախագահ Արա Աբրահամյանն ինչպես է վերաբերում այդ երեւույթին, եւ ինչ քայլեր են ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: «Պարոն Աբրահամյանն …
ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՅԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԳՈՐԾԸ Հուլ 17,2013 00:00 Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը, ինչից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Նա անխռով հայացքով հիանում էր հայրենի հարկահավաքներով: Սակայն ուշագրավ զուգադիպությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ ՊԵԿ աշխատակցի կողմից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի …
ՀԷԿ-ԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ՆԱԽԱԳԱՀԸ Հուլ 17,2013 00:00 ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տարածված խոսակցությունները, թե Հայաստանի տարածքում գործող հէկ-երի մեծ մասի հիմնական սեփականատերը Սերժ Սարգսյանի եղբայրն է, չեն համապատասխանում իրականությանը: -Տիկի՛ն Նահապետյան, խնդրում եմ ասել, թե Ձեր ո՞ր արժանիքի համար է, որ արդեն որերորդ անգամ …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 15:30 ՖՈՏՈ․ Կին բանտապետը ներկայացավ քրեակատարողական աշխատակիցներին․ հրաժեշտը և նշանակումը
09 Հունվար 13:58 5 միլիոն դրամի դիմաց ծառայության մեջ գտնվող զինվորին ազատել են բանակից. կան մեղադրյալներ
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից