Դրամապանակ գողացողը խոստովանական ցուցմունքներ է տվել Հուլ 01,2013 10:41 Օրերս Կանադայի մի քաղաքացուհի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտուբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ կանխիկ գումարով և բանկային քարտերով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանական ցուցմունքներ է տվել: Կատարվում է քննություն:
Օղակաձեվ այգում այրվել է հյութերի սառնարան եվ անձրեվանոց Հուլ 01,2013 10:32 Հուլիսի 1-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:
Հրդեհ` Ճարտարապետների միության շենքի տանիքում Հուլ 01,2013 10:18 Հունիսի 30-ին` ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին:
Բնակարանի խոհանոցի հատակին 62-ամյա տղամարդու դիակ են գտել Հուլ 01,2013 10:15 Հունիսի 29-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ.Գալշոյան փողոցի թիվ շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 52-ամյա Վարդան Ս.-ի դին: Մահվան պատճառների մասին …
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ Հուլ 01,2013 10:09 Հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:
12 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են զինված մտնում Պ նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել
13 Օգոստոս 14:55 Հոգեկան խանգարու՞մ, թե՞ դաժանության արդյունք․ նոր սկանդալային միջադեպ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում
13 Օգոստոս 07:10 Ուսումնասիրվում է Գյումրի համայնքի ղեկավարի, նրա փեսայի, վերջինիս ընկերոջ՝ պաշտոնի նշանակվելու հանգամանքը. «Ժողովուրդ»
12 Օգոստոս 11:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը․ ArmLur լրատվականը դեպքի վայրում է
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են
09 Օգոստոս 01:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղցիները կարո՞ղ են վերադառնալ իրենց բնակավայր. հարցը չլսելու տվեցին Թրամփն ու Փաշինյանը
08 Օգոստոս 15:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է ձերբակալվել ՊԵԿ նախկին ղեկավարը. Պատճառը գիշերային հանդիպումն է եղել. բացառիկ
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են