Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները Սեպ 02,2013 19:16 Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները. ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, …
Անելիք բանկ ՓԲԸ վարչության նախագահը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Սեպ 02,2013 17:51 “Անելիք Բանկ” ՓԲԸ Խորհուրդը ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են “Անելիք բանկից”: “Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի “Անելիք Բանկ” ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել …
Հայկական գինիների պահանջարկն աճում է Սեպ 02,2013 17:46 Հայաստանում գինու արտադրությունը շարունակում է արագ տեմպերով աճել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում արտադրվել է 2962.7 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 30%-ով: Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունն աճել է 2,7 անգամ և կազմել 145.4 հազար լիտր: Նշենք, որ …
ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԱՐՄԵՆ ԴՒՎԱՆՅԱՆԸ Սեպ 02,2013 17:42 Կիրակի երեկոյան 55 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել կոմպոզիտոր, խմբավար, “Արեւներ” մանկապատանեկան խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Իր 55 ամյակը նա տոնել էր ընդամենը օրեր առաջ`օգոստոսի 24-ին: Խմբավարը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ: 1981թ. հիմնադրել եւ ղեկավարել է “Առվակ” վոկալ-գործիքային մանկական անսամբլը: 1996թ.-ից ղեկավարել է Ազգային Ռադիոյի պետական “Արեւիկ” մանկապատանեկան անսամբլը: …
Ժառանգության թեկնածուն Սյունիքի մարզում մեկնարկել է իր քարոզարշավը Սեպ 02,2013 17:38 Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է “Ժառանգության” կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը: “Ժառանգության” մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն սկիզբ է առել Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի մոտից: Խուստուփ լեռան շուքի ներքո ամփոփված՝ Նժդեհի մասունքների սրբազան վայրում կուսակցության ներկայացուցիչներն ուխտեցին բոլոր այն ծրագրերի իրականացման համար, որոնք բխում են …
Իջեվանի գինու գործարանի մոտ այրվել է ավտոմեքենա Սեպ 02,2013 17:32 Տավուշի մարզի Իջեւան քաղաքի գինու գործարանի մոտակայքում, սեպտեմբերի 1-ին ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող Ա.Բ.-ին պատկանող արհեստանոցում այրվել է ՎԱԶ 2101 մակնիշի 35 TT 242 համարանիշով (վարորդ Ռ. Բ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն ամբողջությամբ: Հրդեհը …
Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան Սեպ 02,2013 17:26 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. “Պետք է արժանին մատուցել …
Գյումրիում անօթեվանության իրական պատկերը երկրաշարժից քառորդ դար անց Սեպ 02,2013 17:21 shirakcentre .org. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ …
Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել ուսանողների ուսման վարձերի վճարումը Սեպ 02,2013 16:50 2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը: ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձի …
Սահմռկեցուցիչ սպանություն Ստեփանավանում Սեպ 02,2013 16:44 Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր Կլիմովին: Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը: Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը