Իջեվանի գինու գործարանի մոտ այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի գինու գործարանի մոտակայքում, սեպտեմբերի 1-ին ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող Ա.Բ.-ին պատկանող արհեստանոցում այրվել է ՎԱԶ 2101 մակնիշի 35 TT 242 համարանիշով (վարորդ Ռ. Բ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել՝ 16.55-ին:




Լրահոս