ՀՀ կառավարության երեկվա նիստում, անդրադառնալով պետական ձեռնարկություններում տիրող վիճակին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե կան ձեռնարկություններ, որոնք, ստանալով 100 տոկոս պետական ֆինանսավորում, աշխատում են վնասով, եւ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Սակայն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այստեղ միտում է տեսնում: Ըստ նրա` կառավարությունը ձգտում է որոշակի բուժհիմնարկներ, մասնավորապես պոլիկլինիկաները, վերաենթարկեցնել առողջապահության նախարարությանը, …