Հրդեհ` Կապան քաղաքում Սեպ 27,2013 12:19 Սեպտեմբերի 27-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 43 շենքում այրվում է բնակարան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.13-ին: Ամբողջությամբ այրվել է նկուղի դուռը և 2 խմ փայտ:
Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը հարձակվում է Սեպ 27,2013 12:15 Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության եւ ժողովրդի միջեւ հանցավոր միջնորդի դեր է կատարում եւ ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հայտարարության մեջ: Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գեւորգյանը եւ Սահակ Պողոսյանը երեկ …
Նախագահը ցավակցել է Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ Սեպ 27,2013 12:08 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին եւ արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում ասված է. “Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի եւ մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում եւ հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով …
ՄԻԱՆՁՆՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ Սեպ 27,2013 12:06 Օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր անկախության 22-րդ տարեդարձը: Հավանաբար այս տոնին բոլորից շատ սպասում էր երգչուհի Նունե Եսայանը, որը մենահամերգ էր կազմակերպել Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում՝ այդ կերպ շնորհավորելով ողջ ազգին: Անկախությունը համազգային տոն է, ուստի այն պետք է շնորհավորեին մեր ազգի եթե ոչ բոլոր, ապա առավել սիրված ու հայտնի կատարողները: Բացի այդ, …
Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Սեպ 27,2013 12:01 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
ԼՈՒՐ ԿԱԴՐ Սեպ 27,2013 11:59 Ո՞վ կպատկերացներ, որ “տեխնոլոգիական” այս երբեմնի “նորամուծությունը” նման անտարբեր վերաբերմունքի կարժանանա: Լուսանկարն արվել է Երեւանի Կիլիկիա ավտոկայանի տարածքում: “Ժողովուրդ” օրաթերթի 623 համար
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Սեպ 27,2013 11:57 Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներում, նկատելի էր ԲՀԿ-ականների բացակայությունը: Այս անգամ եւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց պետական որեւէ միջոցառման: Ի տարբերություն ԲՀԿ-ականների՝ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը եւ հատկապես ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընդունելությանը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում) մասնակցում էին ՀՅԴ-ականները: Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցեց ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ: …
Օգնել են փրկարարները Սեպ 27,2013 11:08 Սեպտեմբերի 27-ին, ժամը 04.17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին անհրաժեշտ է մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1976 թ. ծնված Ա. Զ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Վթար Նոյեմբերյան քաղաքում. կան տուժածներ Սեպ 27,2013 10:21 Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Ծովանի թաղամասում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 23.09-ին, որ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւա չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի 1.5 կմ-ին “Շեւրոլե-Նիվա” մակնիշի 588 ՕՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի …
Ժողովուրդ. Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում Է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները Սեպ 27,2013 10:19 “Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում Է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները, ոչ 2012թ., ոչ էլ այս տարի նա չի մասնակցել դրանց։ Փոխարենը նա գերադասել Էր մեկնել Սյունիքի մարզ, լինել Զանգեզուրի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում, տեքստիլ գործարանում, մանկապարտեզում, դպրոցում և, վերջապես, անասունների սպանդանոցում։ Այնինչ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել ու ելույթ են …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին