Տղամարդը փողոցն անցնելիս չի նկատել մետաղալարը Հոկ 02,2013 12:55 Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենա է քարշակել (մետաղալարով), ինչի հետևանքով փողոցը հատող 55-ամյա տղամարդը, չնկատելով, դիպել է մետաղալարին, վայր ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Հոկ 02,2013 12:47 Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Չափնի գյուղի մոտակայքում այրվել է 15 հա խոտածածկ տարածք, Դարբասի գյուղում` 6000 քմ, Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 26 հասցեում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 400 քմ բուսածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ Հոկ 02,2013 12:41 Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հրդեհվել է “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող “ԳԱԶ 31 10” մակնիշի ավտոմեքենան: Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Ա. Հարությունյանի հետ` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: -Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եւ որտե՞ղ է հրդեհվել մեքենան, Դուք որեւէ կասկած ունե՞ք, թե ով կարող էր այն հրդեհել: -Ես …
Երեվանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ Հոկ 02,2013 12:35 Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով …
Հայտնաբերվել են օձեր Հոկ 02,2013 12:28 Աշտարակ քաղաքի 7-րդ փողոցի թիվ 50 տանը, հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տան նախասրահից օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: Նույն օրը, օձ է նկատվել նաեւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի …
ՄԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՎԻՊՈՅԱՆՆԵՐ Հոկ 02,2013 11:42 Հումորիստ, շոումեն ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ (Մենչ) “Ժողովուրդ”-ին է ներկայացնում մանրամասներ Yere1 նախագծի իններորդ եթերաշրջանի, ինչպես նաեւ “Բլեֆ” հաղորդաշարի նորացված տարբերակի մասին: –Ինչո՞վ կտարբերվի Yere1 նախագծի իններորդ եթերաշրջանը նախորդներից: -Նախորդ եթերաշրջանից մնացել են միայն Վիպոյաններն ու Խափլանյանները, կա նոր սյուժե ավանդապաշտ տաքսու վարորդի մասին: Լինելու են նոր իրավիճակներ, նոր դերասաններ: Կարծում եմ, որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի: Եթերում …
Կինը հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով Հոկ 02,2013 11:36 Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին` ժամը 13.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 20 հասցեից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Խ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոկ 02,2013 10:59 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով դատական կարգադրիչների ծառայությունում բացահայտված խոշոր յուրացումներին դեպքին, ասաց, որ որպես արդարադատության նախարար՝ իրեն մեղավոր չի համարում: Ավելին, նա ապուշություն է համարում այն տեղեկությունները, որ գողացված փողերով կիսվել են իր հետ: Հիշեցնենք, որ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում: Պարզվել էր, որ մի քանի տասնյակ …
ԵԹԵ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է, ՈՒՐԵՄՆ ԱՐԺԱՆԻ Է Հոկ 02,2013 10:53 Սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով, եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով: “Ժողովուրդ”-ն այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ …
Շտապօգնության մեքենան արգելափակվել էր.օգնության են հասել փրկարարները Հոկ 02,2013 10:50 Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 2-ի գիշերը, շտապօգնության ավտոմեքենայի անիվը արգելափակվել է դիտահորի մեջ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ֆորդ Տրանզիտ մակնիշի 035ՍԼ14 համարանիշի շտապօգնության բրիգադի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
04 Հուլիս 15:11 Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
03 Հուլիս 18:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդ չի մտնում, փակում եմ խանութս, երեխեքս էլ չեն շարունակի գործս. առևտրական
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
02 Հուլիս 12:30 ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է․ գեներալի հարազատների անուն են տալիս
30 Հունիս 18:45 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկակա՞ն է, ի՞նչ է արել, Ստեփանակերտում մի հոսպիտալ է կառուցել էն էլ չի գործել. քաղաքացի
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան