Փարաջանով ֆիլմը՝ Օսկարի երկար ցուցակում Հոկ 08,2013 16:47 Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի “Փարաջանով” գեղարվեստական ֆիլմը հայտնվել է “Օսկարի” թեկնածուների երկար ցուցակում՝ “Լավագույն օտարալեզու ֆիլմ” անվանակարգում: Ցուցակում ընդգրկվել են ևս 75 ֆիլմեր: “Փարաջանով”-ը կենսագրական ֆիլմ է՝ հիմնված հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերը կատարել է Փարաջանովի ընկեր, դերասան և ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը։
Պետբյուջեն շարունակում է կատարվել հավելուրդով Հոկ 08,2013 16:31 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի …
Ձվի թանկացումը կերի թանկացումով է պայմանավորված Հոկ 08,2013 16:30 Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց, որ այս տարվա օգոստոսին ձվի թանկացումը պայմանավորված է կերի թանկացումով, որն անընդհատ բնույթ ունի: “Ձվի թանկացման հիմնական պատճառը կերերի թանկացման հետ է կապված”,– ասաց նա՝ ավելացնելով, որ օգոստոսին ձվի արտադրության նվազում է արձանագրվել, ինչը 2011-2012թ.-ի օգոստոսին արձանագրված գերարտադրության հետևանք էր։
Դոլարը գերազանցեց 406 դրամը Հոկ 08,2013 16:24 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ հոկտեմբերի 8-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,24 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է 700 հազ. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Հ. Աբրահամյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովին Հոկ 08,2013 15:49 ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը: Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստում քննարկվել են …
Երեվանը եվ Իլ դը Ֆրանսը կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում Հոկ 08,2013 15:27 Երեւանի քաղաքապետարանի եւ Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջեւ համագործակցության շրջանակում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երեւանի ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաեւ մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների …
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Հոկ 08,2013 15:25 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ շորթման 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 …
Ավտովթար Կարբի գյուղում Հոկ 08,2013 15:23 Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում, հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրար են բախվել “ԳԱԶ-2410” եւ “ՎԱԶ-21011” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “ԳԱԶ-2410”-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ոստիկանները կանխեցին փախուստը Հոկ 08,2013 15:03 Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին: Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել …
Կամավոր հանձնել է զենք-զինամթերք Հոկ 08,2013 15:00 Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, 1966 թ. ծնված Կարեն Ք.-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և կամավոր հանձնել ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, “Կարաբին” տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, ինքնաձիգի 46 լուսարձակիչ փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին