Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը մրցում է գեներալ Մանվելի հե՞տ Հոկ 10,2013 10:20 “Հայաստանի քաղաքների ղեկավարները կարծես միմյանց հետ մրցում են, թե ով ավելի ճոխ տոն կկազմակերպի քաղաքի օրվա առիթով։ Նախօրեին գեներալիտետն էր իր ողջ ուժերը մոբիլիզացրել Էջմիածին քաղաքի օրը տոն դարձնելու համար, երեկ էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հարազատ Աբովյան քաղաքի 50-ամյակն էր։ Հիշեցնենք, որ քաղաքապետն էլ Ծառուկյանի հարազատ փեսան է։ Բացի շաբլոն դարձած բեմականացումներից …
Ժողովուրդ.Դատախազության աշխատակիցները զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով Հոկ 10,2013 10:14 “Ժողովուրդ”–ն արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլև ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին …
ՀԺ.Այսուհետ ՀՀ-ն Եվրամիության հետ կունենա վիզային դյուրացված ռեժիմ Հոկ 10,2013 10:09 “Երեկ Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերին։ ՀՀ-ն կդառնա 10– րդ երկիրը, որը Եվրամիության հետ կունենա վիզային դյուրացված ռեժիմ։ Այս ռեժիմը ենթադրում Է, որ մի շարք կատեգորիայի անձինք՝ պարզեցված ընթացակարգով Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն կունենան։ Կնվազի նաև մուտքի արտոնագրի արժեքը 60 եվրոյից կդառնա 35 …
Հրապարակ. Ոստիկանության բաժնի պետը գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել Հոկ 10,2013 10:06 “Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը և ուղարկվել կադրային ռեզերվ։ Վերջինիս պաշտոնանկության պատճառը, ինչպես նշում են, բացահայտված մեքենայություններն ու չարաշահումներն են։ Ասում են՝ բացահայտվել է, որ նա գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել, այս առիթով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՔԾ։ Սակայն ոստիկանության լրատվությաև վարչության …
168 ժամ.Հայաստանը ոչ թե այո ասաց Ռուսաստանին, այլ ոչ ասաց ԵՄ-ին Հոկ 10,2013 10:04 “Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլևս ո”չ ցանկանում է, ո”չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, և սա ինձ համար ակնհայտ դարձավ”,- այս մասին “168 ժամ” պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել …
Ժողովուրդ. Ս. Սարգսյանը փորձում է կազմակերպել Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն Հոկ 10,2013 09:59 “Տևական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն։ Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված էր Հայաստանի եվրաինտեգրացիայով այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս։ Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ըստ “Ժոդովուրդ”–ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին։ Նախնական պայմանավորվածություն կա, որ …
ՀԺ.Տրանսպորտի հանձնաժողովից տեղեկություններ դեռ չկան Հոկ 10,2013 09:53 Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հարցը քննարկող հանձնաժողովը չի շտապում իր երկրորդ նիստը հրավիրել: Առաջինն, ինչպես հայտնի է, քաղաքապետարանում կայացել Էր դեռ նախորդ ամսվա վերջին՝ սեպտեմբերի 27-ին, որի ընթացքում որոշվել էր, թե ինչ տեսակի տրանսպորտ է նախընտրելի, որպեսզի գործի քաղաքում: Ավելի ճիշտ՝ հանձնաժողովը հաստատել էր քաղաքա֊պետարանի ներկայացրած ,նախասիրություններըե: “Հայկական ժամանակ” օրաթերթը գրում է, որ առաջին …
Հրապարակ. Ո՞ւմ բաժին կհասնի ընկեր Վահանի մանդատը Հոկ 10,2013 09:47 “ՀՅԴ–ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտևի։ Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը։ Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը, ըստ ամենայնի, կնշանակվի մարզպետ։ Համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի և այլոց հետ միասին “Մեղեդի” սրճարանի …
ՉԻ.Նավասարդ Կճոյանի Բենթլին վաճառված է Հոկ 10,2013 09:40 “ՉԻ” տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը “Բենթլի” մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել “Բենթլի Սամո” մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր “Բենթլիին”։ Բանն այն Է, որ նա վաճառել Է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը …
Հոկ 10,2013 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետության հրապարակում Ամեն հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերը, որպեսզի չմրսեն, որոշել են «հանդիպման վայրը փոխել»: Բացատրությունն այն է, որ կառավարության շենքի դիմաց ցուրտ է, իսկ հրապարակի կենտրոնում՝ տաք:
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
25 Մայիս 18:47 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին