Արարատի նոր մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը Հոկ 10,2013 12:34 ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, այսօրվա նիստի ժամանակ որոշեց Արարատի մարզպետ նշանակել գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին: Որոշումն ընդունելուց հետո կառավարության անդամները ծափահարեցին: Իր դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նախագիծը կառավարության ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե …
Հրդեհ Գեղանիստ գյուղում Հոկ 10,2013 12:31 Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոտնակ է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.13-ին, մարվել՝ 05.37-ին: Այրվել է 15 անվադող եւ տանիքի փայտյա կառուցատարերը՝ 80 քմ մակերեսով:
ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Հոկ 10,2013 12:28 Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 10-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Հանդիպման նպատակը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խուրհրդի …
Նորածին զավակի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը գտել են Հոկ 10,2013 11:33 Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երեւան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել եւ բաժին բերման են ենթարկել 28-ամյա Վարդուշ Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով:
ԳԼԽԱՎՈՐ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՑ Է ՄՆՈՒՄ Հոկ 10,2013 11:29 Սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: “Ժողովուրդ”-ը զրուցեց հանձնաժողովի անձնակազմում ընդգրկված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հետ՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում նորաստեղծ այս կառույցը: -Պարո՛ն Թամազյան, նոր …
Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանին Հոկ 10,2013 11:24 Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն …
Առեվանգվել է Լիբիայի վարչապետը Հոկ 10,2013 10:39 Reuters գործակալությունը գրում է, որ անհայտ զինված անձիք առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետին դուրս են բերել Տրիպոլիի հյուրանոցի շենքից, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը և տարել ավտոմեքենայով։ Դեռ ոչ մի պահանջ գրոհայինները չեն ներկայացրել։
Ավտովթար Վայք քաղաքում. կան վիրավորներ Հոկ 10,2013 10:31 Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 28-ամյա Զ. Ս.-ի վարած Մերսեդես մակնիշի 03 LU 068 համարանիշի եւ 34-ամյա Կ. Հ.-ի վարած Օպել …
Ժողովուրդ.Նոր գործողություններ Օֆշորի գործի բացահայտման ուղղությամբ Հոկ 10,2013 10:27 Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ը փորձեց ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել է Հայաստան: “Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 11-19-ը քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում “HELLENIC BANK PUBLIK COMPANY” բանկից առգրավվել են “ABS GLOBAL SERVICE”, “WLISPERA HOLDINGS LIMITED” և “STR EMERALD …
ՀԺ. Բացառված չէ, որ աշխատավարձերը բարձրանան հենց տարեսկզբից Հոկ 10,2013 10:24 “Բացառված չէ, որ 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ “անսպասելի” որոշում կայացվի, որ աշխատավարձերը պետք է բարձրանան ոչ թե 2014 թվականի հուլիսի 1-ից, այլ հենց տարեսկզբից։ Սա, իհարկե, կարվի զուտ քարոզչական նկատառումներով՝ մարդիկ պատրաստվել էին, որ իրենց աշխատավարձերը կբարձրանան հուլիսից, այնինչ դա տեղի է ունենում 6 ամիս շուտ”,–գրում է թերթը՝ դեպքերի նման զարգացումը կապելով այս տարվա …
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
14 Հունիս 10:16 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում․ զրկել են քնից ու ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը