Երկրաշարժ Իրանի տարածքում Նոյ 18,2013 11:00 Նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 20.37-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 44.530: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երեվանյան բնակարանում դի է հայտնաբերվել Նոյ 18,2013 10:59 ՀՀ ԱԻ նախարարություն նոյեմբերի 17-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 19-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ. Ս.-ի դին:
Հրդեհ Անդրանիկի փողոցում. այրվել են ավտոմեքենաներ Նոյ 18,2013 10:56 Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված “Մերսեդես” մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և “ՎԱԶ-2121” մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով …
Հրդեհ Գյումրի քաղաքում Նոյ 18,2013 10:53 Նոյեմբերի 17-ին` ժամը 01.40-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կույբիշև փողոցի թիվ 98 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազմանյան փողոցի թիվ 208 տան (պատկանում է Ս. Հ.-ին) երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում այրվել են հատակն ու առաստաղը (9 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.13-ին, …
Կազանում վթարված ինքնաթիռում հայեր չեն եղել Նոյ 18,2013 10:52 Նոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ: ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Փլուզման վտանգ Ծերենցի փողոցում Նոյ 18,2013 10:48 Նոյեմբերի 17-ին` ժամը 15.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 18,2013 10:46 Թեեւ նոր տեխնոլոգիաներն առավել հեշտ տարբերակներ են առաջարկում, այնուամենայնիվ մենք՝ հայերս, առաջնորդվում ենք ,լավագույն նորը մոռացված հինն էե սկզբունքով: Լուսանկարն արվել է Էջմիածին քաղաքում “Ժողովուրդ” օրաթերթի 658 համար
Պլասիդո Դոմինգո-կրտսերն այցելել է Լեռնային Ղարաբաղ Նոյ 18,2013 10:42 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար: Նա նշել է, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: …
Հայաստանի կանանց հավաքականը 5-րդն է Նոյ 18,2013 10:38 Վարշավայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը: Հայ շախմատիստուհիները վերջին տուրում ոչ ոքի՝ 2:2 խաղացին Հունգարիայի ընտրանու հետ և գրանցեցին հետևյալ արդյունքները Հոանգ Թանգ – Դանիելյան 1:0 Գարա – Մկրտչյան 0:1 Պապպ – Գալոյան 0:1 Ռուդոլֆ – Կուրսովա 1:0
Եղանակը Հայաստանում Նոյ 18,2013 10:33 Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 2-3, ցերեկը կնվազի 1-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով:Երևանում նոյեմբերի 18-19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան