Հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում Նոյ 08,2013 21:14 Նոյեմբերի 8-ին` ժամը 18.:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում: Բնակարան մուտք գործելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Գողացել էր բջջային հեռախոս Նոյ 08,2013 18:23 Ոոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կամո Վ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը բաց դռնից մուտք գործելով` մի բնակարանից գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Համաներմամբ ազատ է արձակվել 620 դատապարտյալ Նոյ 08,2013 18:20 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի ,Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. նոյեմբերի 7-ի, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 620 դատապարտյալ: “Էրեբունի” ՔԿՀ – 186 “Կոշ” ՔԿՀ -125 “Նուբարաշեն” ՔԿՀ-78 “Վարդաշեն” ՔԿՀ – 47 “Արթիկ” ՔԿՀ – 34 “Սեւան” ՔԿՀ – 55 …
Բարեվ Երեվանն առաջարկում է հրավիրել հանրային լսումներ Նոյ 08,2013 17:31 Ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասվում է, որ վերջին տարիներին Երեւան քաղաքում հասարակական ընդվզումներով ու ոստիկանական ուժերի ներգրավմամբ ուղեկցվող կառուցապատումները խրոնիկական բնույթ են ստացել ու դարձել սովորական երեւույթ: Գրեթե առանց բացառության, դիտարկված բոլոր դեպքերում (Կոմիտաս 5, Սայաթ Նովա 12, Ամիրյան 18-25, Փակ Շուկա եւ այլն) հանրությունը …
Երթուղայինի ուղեվարձը պետք է լինի 200 դրամ Նոյ 08,2013 17:28 Ներաքաղաքային երթուղայինների ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, հայտարարել է Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ներկայիս 100 դրամը թույլ չի տալիս մեքենաները բավարար վիճակում պահել: Այնուամենայնիվ, գծատերերը կպահանջեն, որպեսզի 50 դրամը քաղաքապետարանը սուբսիդավորի:
Ալ Բանոն դիմել է Ադրբեջանին՝ հանել իրեն սեվ ցուցակից Նոյ 08,2013 17:23 Աշխարհահռչակ Իտալացի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ խնդրելով հանել իր անունն այն անձանց “սեւ ցուցակից”, որոնց արգելված է մուտք գործել հանրապետությունե։ Ալ Բանոն նամակում ասել է, որ ցավում է, որ իրեն չեն թողնում մուտք գործել Ադրբեջան, եւ նշել, որ, 2010-ին այցելելով ԼՂ, քաղաքական նպատակներ չի հետապնդել, ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանում առկա խնդիրներին, …
Նոր նշանակում դատախազությունում Նոյ 08,2013 17:10 Հայաստանում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն պետի պարտականությունների կատարումը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն:
Գյուղապետարանի ավտոմեքենան փախցնողները ոստիկանությունում Նոյ 08,2013 15:57 Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նոյեմբերի 6-ին, ժամը 15.45-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում փախցրել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի մոտ կայանված, գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող “ՎԱԶ-21213” մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.55-ին նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 121 շենքի մոտ: Ավտոմեքենան վարողը` 1983 թ. ծնված Արսեն …
Նախախորհրդարանը` Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին Նոյ 08,2013 14:37 2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական և իրավաչափ ձգտումը: Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսևորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ …
Մեր երկրի միջազգային պահուստները կտրուկ աճել են Նոյ 08,2013 14:33 Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել են 2 մլրդ ԱՄՆ դոլարը և կազմել 2 մլրդ 430.6 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 631 մլն ԱՄՆ դոլարով, իսկ նախորդ՝ օգոստոս ամսվա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ՝ 636 մլն ԱՄՆ դոլարով: Կենտրոնական բանկի նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերին …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց