Գողացել էր եղբոր եվ նրա կնոջ ոսկեղենը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նոյ 20,2013 17:38 Հոկտեմբերի 25-ին Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի տներից մեկից 600 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր են գողացել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է բացահայտել գողություն կատարողին: Կասկածյալը եղել է ընտանիքի անդամ` 28-ամյա Արտակ Խաչատրյանը: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:
Շախմատի Հայաստանի հավաքականն Անթալիայում է Նոյ 20,2013 17:33 Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա, որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը. տեղեկացնում է armchess .am-ը: Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում` Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան:
Հայաստանում գրանցվել է առաջին կենսաթոշակային կառավարիչը Նոյ 20,2013 17:21 2013 թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է “ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ” փակ բաժնետիրական ընկերությունը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
ԲԼԹ Նոյ 20,2013 17:18 “Բայց պարզել ենք, որ քննիչի կողմից որեւէ խախտում չկա: Ինչ վերաբերում է դերասան բառը ռ-ով գրելուն, մեզ համար էլ գաղտնիք չէ` ով ինչպես է խոսում, շատերը հատուկ փափուկ շեշտեր են դնում, մենք քննիչի գործողություններում բարոյական սխալի պահը չենք հանդիպելե: Գագիկ Համբարձումյան news .am Նախ` “դերասան” բառը “ռ”-ով գրելը եթե բարոյական սխալ էլ չէ, ապա առնվազն …
Օմբուդսմենի խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին Նոյ 20,2013 17:08 Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է “Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների …
Հալեպի հայաշատ թաղամասում ական է ընկել Նոյ 20,2013 17:03 Հալեպի հայաշատ Ազիզիե թաղամասում՝ “Ալթունյան” հիվանդանոցի մոտ, երեկ ավտոմեքենայի վրա ական է ընկել։ Ականը չի պայթել, սակայն ուժգին հարվածից զոհվել է մի կին։ Կան վիրավորներ։ Նշվում է, որ այդ հատվածը միշտ մարդաշատ է:
Արթուր Գեվորգյանը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Նոյ 20,2013 16:57 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանը: Քվեարկությունը կայացել է այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովի ժամանակ․ Գեւորգյանը առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվել է միաձայն: Մինչ այդ ֆեդերացիան գլխավորում էր Արման Մուրադյանը, ով պաշտոնից հրաժարվել է զբաղվածության և Մոսկվայում բնակվելու պատճառով:
Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում Նոյ 20,2013 16:53 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության ,Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողե վարչությունում` որպես ավագ դատախազ: …
Մադոննան 2013-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտն է Նոյ 20,2013 16:52 Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2013-ի 25 ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային ցանկը: Այն գլխավորում է ամերիկացի երգչուհի Մադոննան: Ըստ ամսաագրի, մեկ տարում երգչուհին աշխատել է 125 մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է համերգների տոմսերի վաճառքից։ 80 մլն դոլար տարեկան եկամտով՝ վարկանիշի երկրորդ տեղում է Լեդի Գագան: Նրան հաջորդում է ռոք-երաժիշտ Բոն Ջովին՝ 79 …
ԲԼԹ Նոյ 20,2013 14:13 “Այլ երկրից մարզիկ բերել, քաղաքացիություն տալ` բարդ գործ է: Անգամ կացության կարգավիճակի պարագայում մեծ խնդիրներ են լինում”: Յուրի Վարդանյան “Առավոտ” Սպորտի նախարարի խոսքից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանն այնպիսի բարձր վարկանիշ ունեցող երկիր է եւ այնքան զարգացած, որ աշխարհի բոլոր կողմերից մարդկային ներհոսք է լինում եւ այն աստիճան, որ հնարավոր չէ դեմն առնել, այդքան …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին