Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոյ 22,2013 15:11 Իրանի արևմուտքում` Իրաքի հետ սահմանին, տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը 5.4 մագնիտուդ է եղել: Էպիկենտրոնը գտնվել է Կասրի-Շիրին քաղաքի մերձակայքում: Քաղաքի բնակչությունը 15 հազար մարդ է: Երկրաշարժի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր: Զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: Երկրաշարժը զգացվել է նաև Բաղդադում:
Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետեվանքով մեկ հայ է մահացել Նոյ 22,2013 14:58 Այս պահի դրությամբ ունեցած տվյալների համաձայն, Ռիգայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Նշենք, որ Ռիգայում նախօրեին տեղի ունեցեած “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: “Դելֆի”-լրատվականը տեղեկացրել է, որ զոհերից առնվազն երեքը փրկարարներ են:
ԲԼԹ Նոյ 22,2013 14:32 “Շատ հաճախ մենք ականատես ենք լինում հստակ քաղաքական պատվերների”: Հովհաննես Մարգարյան ՕԵԿ-ական պատգամավորը քաղաքական պատվերներից խոսելուց առաջ երեւի մոռանում է, որ իրենց կուսակցությունը տեղով իսկ քաղաքական պատվեր է, պատվերներ կատարելու հարցում պրոֆեսիոնալ եւ այն աստիճանի է վարկաբեկվել, որ վեր է ածվել քաղաքական դիակի: Ուստի ի՞նչ կարիք կա քաղաքական պատվեր կատարել մի կուսակցության, ուժի դեմ, որը, …
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքում է ՊԵԿ-ին Նոյ 22,2013 13:57 Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից: ԱԱՀ-ին անցնելու մասին հայտարարությունների կոնկրետ ձևը ներկայացնելու ՊԵԿ-ի պահանջըձևական է այն պատճառով, որ թեկուզ սխալմամբ որպես ԱԱՀ վճարվող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացրած հարկ վճարողները բովանդակային առումով կատարել են նույն պարտականությունները, ինչ ԱԱՀ վճարվող համարվելու մասին հայտարարություն ներկայացրածները.երկու …
Հայ ազգային կոնգրեսը նիստ է գումարել Նոյ 22,2013 13:51 Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ: ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` “Համատարած եւ համակարգված կոռուպցիա” հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաեւ նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը: Քննարկվել է նաեւ կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, եւ որոշվել է, որ …
Բերման է ենթարկել Զվարթնոց օդանավակայանից Նոյ 22,2013 13:48 Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, “Մոսկվա-Երևան” չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2009 թ. մարտի 17-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով Նոյ 22,2013 13:34 Նոյեմբերի 21-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ն, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Մեղադրյալի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել Նոյ 22,2013 13:32 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը հարուցել է քրեական գործ, որը նախաքննությունը …
Հետաքննություն է սկսել շտապօգնության խմբի վրա հարձակման փաստով Նոյ 22,2013 13:23 Նոյեմբերի 21-ին` ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել: Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն …
Ազատան գյուղում տուն է այրվում Նոյ 22,2013 13:21 Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում` գյուղապետարանի մոտ, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան